Մոսկվայում բերման է ենթարկվել ՀՀ Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։
Նա հետախուզվում էր 9 հոդվածով սահմանված հանցագործությունների համար։
Միհրան Պողոսյանին երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա ունեցել է փախստականի վկայական։
Պողոսյանին բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են ՀՀ ՆԳՆ-ը։ Նա մոտ ապագայում Ռուսաստանի Դաշնությունից կարտահանձնվի Հայաստանին։ Նախկինում ռուսական կողմը մերժել է Պողոսյանին Հայաստան ուղարկելու խնդրանքը։
Ռուսաստանում «Միգրան»-ը զբաղվում է ապրանքների մեծածախ առևտրով, բեռնափոխադրումներով, մեքենաների վարձույթով և լիզինգով։ Հայաստանում նա մեղադրվում է ապօրինի գործողությունների հետևանքով 1,3 մլն դոլարի հարկերից խուսափելու մեջ։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 17-ին ՀՀ-ում առգրավվել է 250 մլն եվրո արժողությամբ մեկ տոննա կոկաին, որը գտնվել է Միհրան Պողոսյանին պատկանող բանան ներկրող ընկերության արկղերում։ Նշենք, որ Պողոսյանը տեսաուղերձով հայտնել է, որ իր ընկերությունը կապ չունի 1 տոննա կոկաինի հետ, ինքը տեղյակ չէ, թե ինչպես է մեծաքանակ թմրանյութը հայտնվել բանանի արկղերում։