Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

«Տուժողները» չեն ճանաչել Ռուբեն Վարդանյանին, բայց մեղադրանք են ներկայացրել նրա դեմ

Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով կեղծ դատավարության ժամանակ հարցաքննել են «տուժողներին», որոնք նշել են, որ Վարդանյանին անձամբ չեն ճանաճում, սակայն մեղադրանքներ են ներկայացրել նրա նկատմամբ:

Բաքվում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատական գործով 11-րդ նիստը։ Դատական հաջորդ հաշվեհարդար-տրագիկոմեդիան նշանակվել է ապրիլի 8-ին: