Տեսանյութ. Լրագրող Անուշ Միրզոյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Լրագրող Անուշ Միրզոյանն ազատ արձակվեց. դատարանը մերժեց քննիչի ներկայացրած բողոքը։
Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում, քննիչը միջնորդել էր խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Լրագրողը 4 տարի անց մեղադրվում էր «Սյունյաց ողջույնի» գործով՝ իբր 2021թ. ապրիլի 21-ին նա օժանդակել է, որպեսզի Սյունիք այցելած Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպվեն ու նրան «սյունյաց ողջույններ» հղեն։ Դրանից հետո բազմաթիվ անձինք ձերբակալվեցին ու ազատազրկվեցին:
Անուշ Միրզոյանը՝ որպես լրագրող, ընդամենը լուսաբանել է Սյունիքում կատարվածը, արձանագրել Փաշինյանին ընդունելու իրողությունը։
«Անհեթեթ, աննախադեպ բան է»,-ասաց Միրզոյանը։
Նրան կալանավորելու միջնորդությունը քննվել է Ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում։
