Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Տավուշցիների նկատմամբ ոստիկանության գործողությունները ոչ մի կերպ չի կարելի արդարացնել որպես պետականամետ, հանրության շահերից բխող գործողություններ. իրավապաշտպան

03/05/2024
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տավուշցիների նկատմամբ ոստիկանների գործողությունները ոչ թե անընդունելի են, այլև՝ խիստ դատապարտելի, որովհետև առանց այդ էլ չափազանց խոցելի վիճակում հայտնված մարդկանց սահմանազատման-սահմանագծման գործընթացի վերաբերյալ որևէ բան հստակորեն բացատրված չէ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Այս ամբողջ գործընթացն ինքնին միջազգային իրավունքի խախտում է, ներպետական օրենսդրության խախտում, որովհետև Սահմանադրությունն ինքնին առաջին հերթին սահմանների պաշտպանության խնդիր է դնում. Սահմանադրությունն այդ փաստաթուղթն է։

Տավուշում մեկնարկած գործընթացով ՀՀ իշխանությունները խախտում են բազմաթիվ միջազգային և ներպետական օրենքներ, որովհետև սահմանզատումն ու սահմանագծումը մեկօրյա խաղուպար չէ, ինչն այսօր իրականացնում է ՀՀ իշխանությունը։

Այնպես որ, այս բոլոր խախտումների ֆոնին նաև ոստիկանության բիրտ ուժը մեջտեղ բերելը ոչ միայն ժողովրդավարական արժեքների ոտնահարում է, այլև սեփական ժողովրդի հանդեպ բռնություն կիրառելու ուղիղ ձև է»,- ասաց իրավապաշտպանը։

Զարուհի Հովհաննիսյանը շեշտեց՝ խաղաղ տավուշցիների նկատմամբ ոստիկանության գործողությունները ոչ մի կերպ չի կարելի արդարացնել որպես պետականամետ, հանրության շահերից բխող գործողություններ։

«Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ Հայաստանում, որպես այդպիսին, երկրի պետականությունը պահող իշխանություն չկա։ Այս պահին խախտվում է ամբողջ Սահմանադրությունը, և դրա պատասխանատուն, իհարկե, այսօրվա իշխանությունն է»,- ասաց մեր զրուցակիցը

Իրավապաշտպանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բացի Տավուշից՝ ոստիկանությունը վերջին շրջանում անհամաչափ ուժ է կիրառում նաև Երևանում ազատ հավաքների իրացման և քաղաքացիական տարաբնույթ ակցիաների ժամանակ։

«Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում ոստիկանական ճնշումներն արդեն իսկ հայտնվել են իրավապաշտպան կազմակերպությունների քննադատության կիզակետում և միջազգային հանրության կողմից բավականին կոշտ գնահատականի են արժանանում։

Կարծում եմ՝ կգա մի օր, որ ոստիկանությունն այլևս չի ենթարկվի այս իշխանություններին, որովհետև չեմ կարծում, որ բոլոր ուժերը կկարողանան անտարբեր մնալ կամ աչք փակել Հայաստանում տեղի ունեցող նման սարսափելի խախտումների նկատմամբ։ Ի վերջո կգա մի պահ, որ ոչ ոք այլևս այս իշխանություններին չի ենթարկվի»,- ամփոփեց Զարուհի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Կիրանց գյուղի մուտքը երեկվանից շարունակում է փակ մնալ քաղաքացիների համար։

Ոստիկանները թույլ են տալիս գյուղ մուտք գործել միայն կիրանցեցիներին։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց՝ Տավուշում և հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան դուրս է գալիս Արցախից

Հաջորդ գրառումը

Ոստիկանները դարձել են իշխանության հակահայկական և հակաիրավական գործունեության հիմնական երաշխավորները՝ ԱԺ-ի իշխանական պատգամավորների հետ մեկտեղ. Ռուբեն Մելիքյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Իրավունք

Գյումրու ճարտարապետը նույնպես կալանավորվեց

21/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Իրավունք

Փաստաբանները Կոչուբաևի գործով դիմել են դեսպաններին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ոստիկանները դարձել են իշխանության հակահայկական և հակաիրավական գործունեության հիմնական երաշխավորները՝ ԱԺ-ի իշխանական պատգամավորների հետ մեկտեղ. Ռուբեն Մելիքյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական