Մեկուկես տարվա դատաքննությունից հետո դատարանն այսօր մեղավոր ճանաչեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանին, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանին։ Մեղավոր են ճանաչվել ևս երկու նախկին բարձրաստիճան ոստիկան։
Գասպարյանը մեղավոր ճանաչվեց երկու դրվագով, սակայն, ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ մի դեպքում վաղեմության ժամկետները լրանալու հիմքով, մյուսի դեպքում՝ համաներմամբ։
Իսկ ստորագրությամբ չհեռանալու մասին խափան միջոցը մնաց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Որպես դատական ծախս Գասպարյանից կգանձվի 200 հազար դրամ։
Երանոսյանը մեղավոր ճանաչվեց երկու դրվագով, սակայն կրկին ազատվեց պատասխանատվությունից՝ վաղեմության ժեմկետները լրանալու հիմքով։
Գասպարյանի նախկին տեղակալը մեղավոր ճանաչվեց մեկ այլ դրվագով, որպես պատիժ ընտրվեց ազատազրկումը հինգ տարի ժամկետով, սակայն համաներմամբ նա ևս ազատ արձավեց, ստորագրությամբ չհեռանալու մասին արգելքը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճի օրինական ուժի մեջ մտնելը։
Նրանցից ոչ մեկը մեղքը դատարանում չի ընդունել։