Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վարչական հսկողություն. Ստեփանակերտի քաղաքապետին արգելվել է շփվել քաղաքապետարանի աշխատակիցների հետ

Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» է կիրառվել․ դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունը.  հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարանն ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը։ Դավիթ Սարգսյանին արգելվել է երեկոյան ժամը 19:00-ից մինչև առավոտյան ժամը 7-ը լքել իր բնակության վայրը, արգելվել է որևէ շփում ունենալ Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած մարդկանց հետ,  1,700 մարդկանց մասին է խոսքը, արգելվել է զվարճանքի և սպասարկման օբյեկտներ այցելել»,-հայտնել է նա։

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։