Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վագիֆ Խաչատրյանի դեմ ցուցմունքները շարունակվում են

Վագիֆ Խաչատրյանի գործով դատական ​​նիստն այսօր շարունակվում է։

Բաքուն հերթական կեղծ մեղադրանքն է հորինել։ Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգված ու գերեվարված 68-ամյա արցախցին մեղադրվում է 1991 թվականին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի խաղաղ բնակիչներին սպանելու մեջ։  

Ադրբեջանցի «տուժողները» դատական նիստին ցուցմունքներ են տալիս։

Հաղորդվում է, որ նիստը Յասամալի շրջանային դատարանի շենքում նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։