Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ստեփան Գալստյանը պահանջում է

ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատի է տվել պաշտպանության նախարարին և նախարարությանը:

Մասնավորապես, նա պահանջում է չեղյալ համարել իրեն պաշտոնից ազատելու հրամանը. հայտնում է datalex.am դատական ​​տեղեկատվական կայքը։

Հիշեցնենք, որ Գալստյանը այլ բարձրաստիճան զինվորականների և ՊՆ նախկին  նախարար Դավիթ Տոնոյանի հետ ձերբակալվել է բանակի կարիքների համար ռազմամթերք ձեռք բերելու ժամանակ առանձնապես խոշոր չափերով չարաշահումների և գողության փաստի առթիվ հարուցված քրեական գործով։