Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սահակյանի արարքում խուլիգանությունը բացառվում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով

Գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ազգային ժողով՝ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն (նրան մեղադրանք առաջադրելուն) համաձայնություն տալու միջնորդությամբ. գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա մեկնաբանել է ստեղծված իրավիճակը, իր պաշտպանյալի իրավունքները և որպես փաստաբանի՝ իր դիրքորոշումը։

1) Իրավասու մարմինները մտադիր են Սահակյանին մեղադրանք առաջադրել խուլիգանության (297 հոդվածի

1-ին մաս) և Վլադիմիր Վարդանյանին խուլիգանական դրդումներով թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար (171 հոդվածի 2-րդ մաս):

2) Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցակազմի հետ։

3) Խափանման միջոց կալանքի թույլտվության միջնորդություն ազգային ժողովին չի ներկայացվել։

4) Հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը փաստորեն հերքվել է։

5) Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) իսպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով։