Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են

Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։

Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկաններն ուժ կիրառելով ՀՅԴ ԳՄ շենքի մոտից բերման են ենթարկել պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։