Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ձերբակալվել է Գևորգ Պետրոսյանը

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում.

«Հարգելի Հայրենակիցներ,

այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել…

Ծիծաղելի հոդվածով…»

Գևորգ Պետրոսյանին ձերբակալել են պարեկների գործողությունը խոչընդոտելու եւ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ պարեկները մի մեքենա են կանգնեցնում, վարորդին ասում են, որ դուրս գա մեքենայից, նա դուրս չի գալիս ու մեքենայով հեռանում է։

Պարզվել է, որ մեքենայի վարորդը Գևորգ Պետրոսյանն է։