Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը։
Կարճ ժամանակ անց ձերբակալվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթև Վիրաբյանը։
Վիրաբյաններն ապրել են Քարվաճառում, կորցրել նաև տունն ու հողը։
Բախտակից ծնողները հայտնում են, որ Արմեն Գալստյանին տարել են Ոստիկանության Մալաթիայի բաժին։
Նշենք, որ գիշերվանից Արմեն Գալստյանը, Տաթև Վիրաբյանը մյուս ծնողների ու հարազատների հետ եղել է Եռաբլուրում, որպեսզի կանխի իշխանության հավանական այցը Եռաբլուր։
Հիշեցնենք, որ առավոտյան Եռաբլուր են եկել քպ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Բայց ծնողները նրանց թույլ չեն տվել մոտենալ տղաների շիրիմներին։