Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հովիկ Աղազարյանն ու կարտոֆիլ վաճառողը միմյանց քաշքշել են. կարտոֆիլ վաճառողը ձերբակալվել է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառողների հետ վիճաբանությունից հետո դիմել է իրավապահն մարմիններին։Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող մի քաղաքացի քաշքշել են միմյանց, ինչից հետո նրանց կանչել են ոստիկանություն՝ բացատրություն տալու:

Քննչակն կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով։

Հովիկ Աղազարյանը ճանաչվել է տուժող, իսկ միջադեպի մասնակիցը բերման է ենթարկվել։