Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանությունը շատ պասիվ է, մինչդեռ Վագիֆ Խաչատրյանի և գերիների հարցը պետք է մշտապես պահի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. իրավապաշտպան

08/11/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետությունը պետք է ջանքեր ներդնի, որպեսզի ապացուցի Հակարիի կամրջից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի անմեղությունը։ ՀՀ ղեկավարությունն այդ մարդու ապօրինի գերեվարումը, նրան Բաքվի բանտում անազատության դատապարտելը պետք է թեժ պահի քաղաքական-դիվանագիտական բոլոր հանդիպումների ժամանակ՝ մշտապես հիշեցնի, որ անմեղ մարդուն տարել և Ադրբեջանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Մեր զրուցակցի խոսքով, սակայն, Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումն այս հարցում բավական պասիվ է։

«Արդեն մոռացել են Բաքվի բանտերում պահվող գերիների մասին, իսկ մենք 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում բազմաթիվ գերիներ ունենք։ Այնպես որ, միայն Վագիֆ Խաչատրյանի հարցը չէ։ Կրկնում եմ, Բաքվի բանտերում կան էլի մարդիկ, զինվորականներ։

Սա արդեն այն հարցն է, որ ՀՀ իշխանությունները պետք է մշտապես պահեն միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Դա պետք է անեն, որպեսզի մեր ձայնը տեղ հասնի։

ԵՄ-ԱՄՆ հարաբերություններն անհասկանալի և շատ խառն են, դրա համար էլ այդպիսի իրավիճակներում մարդկանց մոռանալը շատ հեշտ է. միշտ այդպես է։

Իհարկե, գիտենք, որ պաշտոնական Երևանը դիմել է Եվրադատարան՝ Վագիֆ Խաչատրյանի իրավունքները պաշտպանելու համար, բայց դա շատ քիչ է։  Որովհետև, եթե չլինեն բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ տվյալ դեպքի մասին հիշեցումները, անհնար կլինի որևէ հաջողության հասնել»,- նշեց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Վագիֆ Խաչատրյանի արդարացումը չի սպասելու միջազգային դատարանի վճիռների կայացմանը, որովհետև այդ գործընթացները Եվրադատարանում տարիներ են տևում։

«Բացի այդ՝ մենք տեսանք, որ Ադրբեջանը միջազգային հանրության մասնակցությամբ և իրենց աչքի առաջ Արցախն էթնիկ զտման, ցեղասպանության ենթարկեց»,- ամփոփեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական դատարանը երեկ 15 տարվա ազատազրկման  դատապարտեց Վագիֆ Խաչատրյանին։ 15 տարվա ազատազրկման 5 տարին նա կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հիմնարկում։

Վագիֆ Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան դատարանին խնդրեց անմեղ ճանաչել իր պաշտպանյալին։ Վագիֆ Խաչատրյանն իր հերթին հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանին խնդրեց արդարացնել իրեն։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն այս տարվա հուլիսին ձերբակալվել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետում, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ փորձում էր Արցախից գալ Հայաստան՝ սրտի վիրահատության ենթարկվելու համար։

Ադրբեջանական կողմի «մեղադրանքում» նշվում է,  թե, իբր, «Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարավային Կովկասում իրավիճակը ծանր է. ՀԱՊԿ-ը պատրաստ է լիցքաթափել. Գլխավոր քարտուղար

Հաջորդ գրառումը

Smart լուծումներ՝ Երեւանի բուսաբանական այգու համար

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ստալինյան ժամանակներում էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել

16/04/2026
Իրավունք

Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց. փաստաբան

14/04/2026
Իրավունք

Արշակ Սրբազանը չի կալանավորվի. դատարանը դատախազի միջնորդությունը մերժեց

14/04/2026
Իրավունք

Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը. փաստաբան

13/04/2026
Հաջորդ գրառումը

Smart լուծումներ՝ Երեւանի բուսաբանական այգու համար

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական