Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համոզմունք ունեմ, որ գերիների վերադարձի հարցով ՀՀ իշխանություններն աշխատում են ոչ այն ուղղությամբ, եթե չասեմ՝ հակառակ ուղղությամբ. Ալավերդյան

22/02/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

-Տիկին Ալավերդյան, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել, որով կոչ է արվում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերն, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, ԼՂ հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի պարզաբանումը։

Ըստ Ձեզ, կարող է արդյոք նշված բանաձևը բեկում մտցնել իրավիճակի մեջ՝ դրական ազդելով Բաքվի բանտերում տարիներ շարունակ պահվող հայ գերիների վերադարձի հարցի վրա, թե սա ընդամենը Ալիևին ուղղված հերթական կոչ է լինելու։

-«Եվրանեսթ»-ի կոչն, իհարկե, Ադրբեջանի վրա չի ազդելու, բայց կոչ անելն ինքնին ճիշտ է, այսինքն՝ հարցը լռության մատնելը սխալ է։ Մենք պետք է բոլոր դեպքերում ակտիվիզմը շատ գնահատենք։ Բոլորովին այլ է, որ այդ կոչերին միս ու արյուն տրվի և դրանք դիվանագիտական բոլոր հարթնակներում դառնան գործիք՝ մասնավորապես Հայաստանի կողմից։ Սա կարող է ազդել։

Ես պետք է օրինակ բերեմ. երբ մեր ՀԿ-ն (նկատի ունի «Ընդդեմ իրավական կամայականության»ՀԿ-ն՝ խմբ.) շատ ակտիվ էր պատանդների և գերիների վերադարձի հարցերով, մեզ օգնել և շատ մեծ գործ են արել Amnesty International -ը և Human rights watch-ը՝ կազմակերպելով այդ անձնաց որոնումն ու վերադարձը։ Ավելին, մահապատժի դատապարտված տղաների ենք վերադարձրել։

Այսինքն՝ շատ լավ է, որ -«Եվրանեսթ»-ը համապատասխան բանաձև է ընդունել, բայց չպետք է զուտ դրանով սահմանափակվել։

-Տիկին Ալավերդյան, եթե ոչ վերոնշյալ բանաձևը, ապա ի՞նչը կարող է ստիպել Ադրբեջանի ղեկավարին կատարելու միջազգային պարտավորությունները և Հայաստանին վերադարձնելու անազատության մեջ պահվող ՀՀ քաղաքացիներին։

-Միայն և միայն Փաշաևների և Ալիևիների կլանի անդամների նկատմամբ անձնական սանկցիաները, ուրիշ ոչինչ։ Միայն այդ պատժամիջոցներն են նրանց վրա ազդելու։

-Բավարա՞ր եք գնահատում արևմտյան կառույցներում ՀՀ իշխանությունների աշխատանքը՝ ուղղված հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու նպատակին։

-Ես միշտ դժգոհ եմ եղել՝ անգամ այն ժամանակ, երբ այսօրվա համեմատությամբ՝ բավականին աշխատանք էր տարվում։ Ես դեռ այն ժամանակ եմ ասել՝ դա բավարար չէ՝ համեմատած թե՛ Ադրբեջանի՝ ստի վրա կառուցված  աշխատանքի հետ, և թե՛ այն հնարավորությունների, որոնք ընդհանրապես կան։

Հիմա նույն բանը կարող եմ կրկնապատիկ ասել. ավելի քան դժգոհ եմ։  Խոսքը ոչ միայն այն մասին է, որ քիչ են աշխատում, այլ, իմ համոզմամբ, ամբողջովին կեղծ օրակարգ են մտցնում։ Այսինքն՝ եթե ես նախկինում դժգոհում էի, որ տարվող աշխատանքները բավարար չեն, այսօր համոզմունք ունեմ, որ աշխատում են ոչ այն ուղղությամբ, եթե չասեմ՝ հակառակ ուղղությամբ։ Նույն այդ կեղծ խաղաղության օրակարգն ամբողջովին խառնում է մեր նպատակները և ազգային խնդիրների մասին չէ։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլը Արարատ Միրզոյանին սպանել չկարողացավ, իսկ 5 000 երեխայի՝ կարողացավ. Աշոտյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծ մասամբ մերժվել են

05/06/2026
Իրավունք

Գլխավոր դատախազը քրեական հետապնդում է հարուցել 2017 թվականին մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ

05/06/2026
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026
Իրավունք

«Ուժեղ Հայաստան»-ից Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է

02/06/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական