Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կռվի ժամանակ ես ոչ մի գործողության չեմ մասնակցել. Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում

1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված խմբավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Վագիֆ Խաչատուրյանի գործով դատական ​​նիստում  ​​մեղադրող կողմն ընթերցել  է մեղադրական եզրակացությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի պաշտպան Նաթիգ Բեյբալաևը դիմել է դատարան՝ հայտնելով, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով չի կարողանա մասնակցել դատական ​​նիստերին։ Խաչատրյանի շահերը պաշտպանելու է փաստաբան Ռադմինա Աբուլովան։

Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: 68-ամյա արցախցին հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։

«Այնտեղ ապրող ադրբեջանցիները ինձ մտերիմ էին, ես բոլորին ճանաչում էի։ Կռվի ժամանակ ես ոչ մի գործողության չեմ մասնակցել»,- ասել է նա։