Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լրագրողների նկատմամբ այսօրվա բացահայտ անհարգալից վերաբերմունքով ԲԴԽ-ն լրացուցիչ պաշտպանությունից զրկեց նաև այն դատավորներին, ում նկատմամբ իրականացնում էր կարգապահական վարույթներ. Արման Թաթոյան

04/07/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

  «Այն, ինչ այսօր կատարվեց Բարձրագույն դատական խորհրդում լրագրողների նկատմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք է լրագրողի մասնագիտության նկատմամբ, բացի այն, որ դա ոտնահարում է վարույթի հրապարակայնության սկզբունքը դատարանում»,- լրագրողների աշխատանքը ԲԴԽ-ում խոչընդոտելու, նրանց մուտքը դահլիճ արգելելու հետ կապված՝ գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ով ուզում է լինի` ԲԴԽ, թե այլ մարմին կամ պաշտոնյա, իրավունք չունի լրագրողի հետ վարվել կարգազանցի ընկալումով. լրագրողի նկատմամբ վերաբերմունքը պետք է հիմնված լինի լրագրողի օրինավորության, բարեխղճության և ազնվության կանխավարկածի վրա։

Ցանկացած պետական մարմին կամ պաշտոնյա իր պահվածքը լրագրողի համար պետք է դարձնի կանխատեսելի։

Դա է պահանջում լրագրողի հանրային վերահսկողության ու մարդու իրավունքների պաշտպանության հատուկ առաքելությունը, իսկ այդ առաքելությունն ունի կոնկրետ նշանակություն։

Սա ի՞նչ անպատասխանատու վերաբերմունք է ԲԴԽ-ի կողմից։

Հատուկ այնպես են արել, որ լրագրողների մուտքն արգելելու համար ստեղծեն արհեստական հիմքեր, որ հետո էլ արդարանալու տեղ ունենան այդ հիմքերով։ Դեռ մի հատ էլ հրաժարվում են պատճաբանություն ներկայացնել լրագրողներին, թե ինչու են խոչընդոտում իրենց մասնագիտական աշխատանքը, թույլ չեն տալիս լուսաբանել նախապես հայտարարված հրապարակային նիստը։ Ավելին, լրագրողների արձագանքներից ակնհայտ է, որ նրանք չեն էլ իմացել, որ ԲԴԽ-ն որոշել է փոխել իրենց աշխատանքի պայմանները, սահմանափակել դրանք։

Ի՞նչ է նշանակում դահլիճում տեղ չկա լրագրողների համար։ Սա ի՞նչ անիմաստ պատճառաբանություն է։ Այսպիսի գործելաոճ նման անլուրջ պատճառաբանություններով դատարաններում տարածված էին հատկապես 2012-2016 թթ., երբ լրագրողներին չէին թողնում դատական նիստերի դահլիճ մուտք գործել տեղեր չլինելու հիմքով։ Հավանաբար ԲԴԽ-ն փորձել է վերականգնել այդ արատավոր փորձը՝ համոզված լինելով, որ իր շահերին օգտակարությունն արդարացնում է արատավոր ցանկացած երևույթ։

Լրագրողների նկատմամբ ԲԴԽ-ի այսօրվա նվաստացուցիչ վերաբերմունքը խիստ դատապարտելի էր նաև այն առումով, որ դա օրինակ է դատական համակարգում լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հարցում առհասարակ։ Մինչդեռ լրագրողի նկատմամբ հարգանքի ու անխոչընդոտ աշխատանքի օրինակելի երաշխավորումը պետք է ապահովի հենց ԲԴԽ-ն։

Լրագրողների նկատմամբ այսօրվա բացահայտ անհարգալից վերաբերմունքով ԲԴԽ-ն լրացուցիչ պաշտպանությունից զրկեց նաև այն դատավորներին, ում նկատմամբ իրականացնում էր կարգապահական վարույթներ, և ում վերաբերյալ վարույթները լուսաբանելու էին եկել լրագրողները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հռոմի Պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանն այրելու ակցիան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել. բաքվեցիները հիմա փողոցներում են

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Իրավունք

Գյումրու ճարտարապետը նույնպես կալանավորվեց

21/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Իրավունք

Փաստաբանները Կոչուբաևի գործով դիմել են դեսպաններին

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել. բաքվեցիները հիմա փողոցներում են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական