Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել. բաքվեցիները հիմա փողոցներում են

Ադրբեջանի տարածքում՝ Խաչմազ քաղաքից 46 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ:

Ադրբեջանի հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայությունը հայտնել էր 5,7 մագնիտուդ ուժգնության մասին։ Բաքվի բնակիչները լքել են իրենց տները։ Նրանք  շարունակում են մնալ փողոցում՝ վախենալով հետցնցումներից։

Միաժամանակ Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է 5,9 մագնիտուդ ուժգնության մասին։ Նախարարության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Դերբենտից դեպի Ադրբեջան 100 կմ հեռավորության վրա։