Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ կիրառած բիրտ ուժն այլևս անկառավարելի է դառնում. իրավապաշտպան

14/05/2024
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրողները, որոնց նկատմամբ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, առաջին հերթին հայ մարդիկ են, ՀՀ քաղաքացիներ, որոնք ապրում են նույն ցավն, ինչ երկրի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայ։ Ինչպես այսօր Բարգրատ սրբազանն է նախ որպես հայ մարդ, այնուհետ որպես հոգևորական փողոց դուրս եկել, այնպես էլ լրագրողները։ Ռեժիմը սա չի կարողանում հանդուրժել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

«Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և ոստիկանության կողմից լրագրողների ու ցուցարարների նկատմամբ կիրառած բիրտ ուժն այլևս անկառավարելի է դառնում։ Եկել է մի պահ, երբ ոստիկանությունը չի կարողանում իրավիճակը վերահսկել և բռնությունների վերջին գործողություններին է դիմում։

Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ պահից ոստիկանությունն այլևս ուժ չի կիրառելու, որովհետև շարժումն օր օրի ավելի է ծավալվում։ Նույն այն ոստիկանները, որոնք ուզում էին իրենց տիրոջ աչքին լավ երևալ, արդեն հասկանում են, որ միևնույն է՝ ինչ էլ անեն, իրենց տերը վաղը-մյուս օրը դժվար թե կարողանա վճարի, որովհետև պարզ երևում է՝ Նիկոլ Փաշինյանի վիճակը շատ վատ է։ Նրան մնում է ընդամենը մեկ տարբերակ՝ հեռանալ անցնցում կամ ավելի վատ սցենարներով»,- ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնելով իշխանական «Civic News» յութուբյան ալիքի էջում օրեր առաջ հրապարակված տեսանյութը, որում տվյալ ԶԼՄ-ի լրագող Դավիթ Լևոնյանը Բագրատ սրբազանին մեղադրում էր  «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» մեջ՝ Կարապետ Պողոսյանը նկատեց՝ իրավապահները պետք է բոլոր լրագրողներին առնչվող դեպքերով նույնչափ արագ արձագանքեն:

«Լրագրողների և լրատվամիջոցների տարբերակումն ու տարանջատումն այս իշխանություններն են ներմուծել։ Եթե խոսենք երեկ և այսօր բռնության ենթարկված լրագրողների մասին (նկատի ունի ոստիկանների քաշքշուկի հետևանքով երեկ ուշաթափված  24news.am-ի լրագրող Մերի Մանուկյանին և Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին, ում այսօր առավոտյան հարվածել էր ոստիկանական «Գազելը»՝ խմբ.), կարող եմ պնդել, որ նրանք հայ մարդ են, իսկ ահա Civic.am-ի լրագրողի մասով՝ չեմ կարող։ Ինձ թվում է՝ նա պետք է գենետիկ անալիզ տա, որ հասկանանք. կա՛մ նրա գենետիկայի հետ ինչ-որ բան նորմալ չէ կամ նրա գլխում ինչ-որ բան նորմալ չէ, որ իրեն այդքան վատ է պահել հոգևոր հոր նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։

Կարապետ Պողոսյանը շեշտեց՝ այսօրվա պայքարը քաղաքական չէ, այլ կռիվ է հավատքի և հայրենիք համար։

«Այդ պայքարում հայ լրագրողներն առանց տրտնջալու բավական պրոֆեսիոնալ կերպով իրենց գործը տանում են առաջ։ Սա սարսափեցնում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև պրոֆեսիոնալ լրագրողը կարողանում է իրականությունը տեղ հասցնել։ Այժմ իշխանությունները հրաման են տվել ամեն գնով կանգնեցնել լրագրողներին։ Ոստիկաններն իրենց հերթին հավատքի դեմ են դուրս եկել, ոչ թե օրինականությունը պաշտպանելու։ Նրանք դուրս են եկել այն մարդկանց դեմ, որոնք պաշտպանում են քրիստոնեությունը, Հայ Առաքելական եկեղեցին և հայկական ինքնությունը»,- ամփոփեց իրավապաշտպանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան

Հաջորդ գրառումը

Լրագրող Լէօ Նիկոլեան 22 Օրերէ  Ի Վեր Կը Մնայ Զուարթնոց Օդակայանի Սրահը, Մարդկային Արժանապատուութեանը Հակասող Պայմաններու Մէջ

Համանման Հոդվածներ

Իրավունք

Գյումրու ճարտարապետը նույնպես կալանավորվեց

21/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Իրավունք

Փաստաբանները Կոչուբաևի գործով դիմել են դեսպաններին

20/10/2025
Իրավունք

Արդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը

18/10/2025
Հաջորդ գրառումը

Լրագրող Լէօ Նիկոլեան 22 Օրերէ  Ի Վեր Կը Մնայ Զուարթնոց Օդակայանի Սրահը, Մարդկային Արժանապատուութեանը Հակասող Պայմաններու Մէջ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական