Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Էդգար Ղազարյանը դատական կարգով կվիճարկի Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի անունից կայացրած հակասահմանադրական և անօրինական որոշումն առաջիկայում իմ կողմից վիճարկելու է դատական կարգով։

Խուլիգանների և դավաճանների, նրանց ապօրինությունների դեմ պայքարը շարունակվելու է բոլոր հնարավոր միջոցներով և հասնելու է իր տրամաբանական հանգրվանին»։