Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները չեն դադարեցվել և չեն էլ կարող դադարեցվել. հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նաեւ նշել է. «ԲԴԽ որոշմամբ ընդամենն արձանագրվել է, որ նրան հատկացված դատավորի հաստիքը թափուր է, որպեսզի նոր դատավորի նշանակման հնարավորություն լինի։
Արդարացման դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո Բախշիյանի իրավունքներն ու կարգավիճակն ամբողջությամբ ենթակա են վերականգնման՝ առանց որևէ վատթարացման»։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանը կալանավորվել էր և երեք ամիս անցկացրել անազատության մեջ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին արդարացնելու համար, որից հետո նրա դեմ սկսվել էր քրեական հետապնդում։ Բախշիյանը մեղադրվել է Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձին՝ Նվեր Մկրտչյանին, կալանավորելու մեջ։
Գլխավոր դատախազությունը պարզաբանել էր, որ դատավոր Բորիս Բախշիյանը Նվեր Մկրտչյանին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։
Բորիս Բախշիյանն իրեն մեղադրելու առիթով պնդել էր. «Սա ուղղակի միջամտություն էր դատավորի՝ իմ գործունեությանը, ընդ որում՝ բիրտ»։