Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Դատախազը պահանջում է Արմեն Չարչյանին 5 տարով բանտարկել

Դատախազը պահանջում է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով. հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Արմեն Չարչյանի գործով դատախազը միջնորդեց Դատարանին նշանակել նրան պատիժ ազատազարկում՝ 5 տարի ժամկետով….

24.11.2023թ. Ժամը՝ 16:00-ին նշանակված դատական նիստով ես եմ հանդես գալու ճառով», – գրել է փաստաբանը։