Մարտի 14-ին Բաքվի զինվորական դատարանում շարունակվող հաշվեհարդար-«դատավարության» ժամանակ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է Գյանջա քաղաքում քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց վրա հրթիռակոծության մասին. հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։
Արայիկ Հարությունյանն ասել է, որ այդ մասին տեղեկություն է ստացել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից։
«Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր։ Գլխավոր շտաբից ասացին, որ զրուցեմ իրենց պետի հետ։ Առաջին փուլում ինձ տեղեկացրին Գյանջայի օդանավակայանի հրետակոծության մասին։ Դրանից հետո ես նրա հետ չեմ շփվել»։