Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Արցախի Հանրապետությանը սեփականազրկում են՝ առանց իրեն գործով մասնակից դարձնելու. փաստաբան

ՀՀ վարչական դատարանը հրաժարվում է Արցախի Հանրապետությանը, գույքի գրանցված սեփականատեր Արցախի կառավարությանը, ինչպես նաև «Ֆիդես» ՈՒՎ կազմակերպությանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ գործով դատավարական որևէ կարգավիճակ շնորհել. հայտնում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Այլ խոսքով՝ Արցախի Հանրապետությանը սեփականազրկում են՝ առանց իրեն գործով մասնակից դարձնելու։

Գործը քննում է դատավոր Կարեն Զարիկյանը, որը վերջերս նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ։