Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվել է. դատախազությունը հաստատել է։
Չնայած ԱԺ նախագահն ասել էր, թե սխալմունք է եղել, իր հարսը անմեղ է, բայց հարսը՝ Անի Գևորգյանը, ընդունել է իր մեղքը և փաստաբանի միջոցով խնդրել է դատախազությանը գործուն զղջման հիմքով կարճել հարուցված վարույթը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել էին, որ հաղթի իրենց նախընտրած մասնակիցը և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամին փաստացի հեռացրել էին մրցույթից: