Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորվեց

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը. «Փաստինֆո»-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն դատարանից։

Նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը «Ազատությանը» հաստատել է, որ իր պաշտպանյալն անցում է Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։ Անի Գևորգյանն, ըստ Մուշեղ Ալեքսանյանի, «մեղադրվում է պաշտոնատար անձին օժանդակելու համար՝ պաշտոնական դիրքի չարաշահման հարցում»։