Ճանաչենք մերօրյա հերոսներին
Լևոն Սամվելի Միրումյան
Ծնվել է 1998թ. Նոյեմբերի 21֊ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Ծնողների միակ արու զավակն էր։ Ունի մեկ քույր։Մանկությունն ու պատանեկությունը անցել է Գորիս քաղաքում ։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2016թ֊ին ընդունվել է Գորիսի Պետական Համալսարան։ Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ՝ ծառայության։ Բարի , հոգատար ու բարեկամասեր էր Լևոնը։
Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակից է եղել Ջաբրաիլի պաշտպանությանը։ Չարաբաստիկ արկի հարվածից Լևոնն ու իր չորս ընկերները հոկտեմբերի 2֊ին խրամատում անմահացան: