Առնոլդ Սամվելի Հովսեփյան

2103

Հերոս Առնոլդ Սամվելի Հովսեփյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 23-ին՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում՝ զինվորականի ընտանիքում: Մանկուց մեծ սեր ու հարգանք է տածել զինվորական համազգեստի նկատմամբ, ականատես եղել զինվորականի դժվարին կյանքին: 2019 թվականին ավարտել է Տարոնիկի միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Սոցիալական աշխատանք բաժինը:

2020-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Ջրականի զորամասում: Ծառայության ընթացքում աչքի է ընկել իր պատրաստակամությամբ ու պարտաճանաչությամբ:

Առնոլդի կյանքն ընդհատվեց հոկտեմբերի 3-ին: Գույժն հասավ 1 տարի 2 ամիս հետո՝ ԴՆԹ-ի հաստատմամբ։ 1 տարի 2 ամիս մայրը, հայրը, քույրը, եղբայրը, և բոլոր հարազատները մեծ հավատով էին սպասում, որ Առնոլդը ողջ է և պետք է վերադառնա, բայց ցավոք… դաժան իրականությունը ներխուժեց բոլորիս տները…

Առնոլդ ջան, քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում …

Փառք ու պատիվ մեր հերոսին…

Մնացիր հավերժ զինվոր…

Հավերժող կյանք….