Հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի 206 շախմատիստ։ Հայաստանից աշխարհի գավաթի մասնակցության ուղեգրեր ունեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը. հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության իրավունք Հայաստանից ունեն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը։ Սակայն հայ շախմատիստները որոշել են չմասնակցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայում հանդիպում է կայացել շախմատիստների հետ, նրանք որոշել են, որ աշխարհի գավաթի խաղարկությանը չեն մասնակցի։
Մեր շախմատիստներն ասել են, որ լարված մթնոլորտում բացառվում է լիարժեք խաղ ցուցադրել ու լիարժեք շախմատ խաղալ։
Այս որոշման մասին տեղյակ է Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ։