Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայաստանը կմրցի Լատվիայի ընտրանու հետ

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Հայաստանը կմրցի Լատվիայի ընտրանու հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Ազգային թիմի վերջնական հայտացուցակն արտագնա խաղի համար:

Հանդիպումը կմեկնարկը՝ ժամը 18:00-ին: Լատվիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, մրցավարի օգնականներ՝ Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը:

Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Նիկոլա Պոպովը: