Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրեն Պապիկյանը նվեր է ստացել 19 մլն դրամ, 22 հազար դոլար և 13 հազար եվրո․ Hetq.am

13/06/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախորդ տարի նվեր է ստացել 19 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո գումար։ Նվիրատվության մասին Պապիկյանը նշել է իր եկամուտների և ունեցվածքի 2022 թ․-ի հայտարարագրում։ Այս մասին գրել է Hetq-ը։

Գումարի տեսքով նվերները նախարարը ստացել է նույն տարում, երբ ամուսնացել է, երեխա ունեցել։ Ենթադրվում է, որ ընտանեկան իրադարձություններն են նվերների առիթ դարձել։

Սուրեն Պապիկյանի հայտարարագրում նշում կա շուկայականից անհամեմատ էժան գնով Երևանի կենտրոնում գնած բնակարանի գործարքի մասին, որն իրականացվել է 2022 թ․-ին։ «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու նպատակով Սուրեն Պապիկյանը «Հայէկոնոմբանկ»-ից 65 միլիոն դրամ վարկ է վերցրել։ Իսկ կառուցապատող ընկերությանը վճարել է 10 միլիոն դրամ ավել՝ 75 միլիոն 570 հազար դրամ։

«Հետք»-ն ամիսներ առաջ պարզել էր, որ նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը 69 միլիոն դրամ է։ Այս տվյալները ո՛չ կառուցապատողն էր հերքել, ո՛չ գնորդը։ Մինչդեռ Սուրեն Պապիկյանի հայտարարագրի տվյալներից նոր հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է նախարարը պայմանագրով ֆիքսված 69 միլիոն դրամի փոխարեն կառուցապատողին վճարել 75.5 միլիոն դրամ։

Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե։ Այս հայտարարագիրը չի տալիս նաև հիմնական հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի ընկերությունը Սուրեն Պապիկյանին շուկայականից անհամեմատ էժան գնով բնակարան վաճառել։ Ո՞րն է ընկերության շահը, ի՞նչ կապ կա Աշոտ Արսենյանի որդու բանակից ազատվելու քրեական գործի կարճման, նույն որդուն Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնը տալու և Սուրեն Պապիկյանին էժան գնով բնակարան հատկացնելու փաստերի միջև։ 

Վերադառնալով նախարարի հայտարարագրին՝ նշենք, որ 2022 թ․-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ բանկային հաշիվներում Սուրեն Պապիկյանն ունեցել է 17․500 դոլար, 10.254 եվրո և 11 միլիոն դրամ։ Նախարարի կանխիկ դրամական միջոցները կազմել են 21.000 դոլար, 10.000 եվրո և 4.5 միլիոն դրամ։

Նախորդ տարի, որպես եկամուտ, Պաշտպանության նախարարը ստացել է 21 միլիոն դրամ աշխատավարձ, 3.6 միլիոն դրամ՝ վարձակալության տված գույքից վարձավճար։ Պապիկյանը երկու հիփոթեքային վարկ ունի, որոնցից մեծը` 65 միլիոն դրամը, «Հայէկոնոմբանկ»-ից է վերցրել, իսկ 12 միլիոնը՝ «Կոնվերսբանկ»-ից։ Առաջին վարկով ձեռք է բերել «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու իրավունքը, իսկ մյուս վարկով «Երազ» բնակելի համալիրում՝ բնակարան։

Նախորդ տարի Սուրեն Պապիկյանը, ըստ հայտարարագրի, 90 օրից ավել բնակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող առանձնատանը։ Ենթադրվում է, որ նախարարն ընտանիքի հետ բնակվել/բնակվում է Կոնդի ամառանոցում, որը բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայրն է։

Սուրեն Պապիկյանը Լոռու մարզի Լոռի Բերդ բնակավայրում 2003 թ․-ից ունի 3 հողամաս, 2019 թ․-ից՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 1 բնակարան, 2022 թ․-ից՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում կառուցվող շենքում բնակարան ձեռք բերելու իրավունք։

Նախարարի կինը՝ Արմինե Մուրադյանը, նախորդ տարի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից ստացել է 7.6 միլիոն դրամ եկամուտ, իսկ վարձակալության տված տարածքից՝ 1.8 միլիոն դրամ։

Ի դեպ, 2018 թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողով Ս․ Պապիկյանի ներկայացրած հայտարարագրի բովանդակությունը համեստ է (նա նոր էր ստանձնել ՏԿԵԶ նախարարի պաշտոնը)։ Սուրեն Պապիկյանն այդ ժամանակ ուներ Լոռու մարզում 1.2 հա մակերեսով հողամաս, 2005 թ․-ի արտադրության Nissan Teana ավտոմեքենա, 1000 դոլար և 2.5 միլիոն դրամ։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բակունցի, շուկայի ու Տիեզերքին ազդակներ չտալու մասին

Հաջորդ գրառումը

Հայ շախմատիստները Բաքու չեն մեկնի, չեն մասնակցի Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Հաջորդ գրառումը

Հայ շախմատիստները Բաքու չեն մեկնի, չեն մասնակցի Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական