Ադրբեջանցի մարզիկները հեռանում են Հայաստանից, վերադառնում են Բաքու։ Նրանք հրաժարվել են մասնակցել Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որի բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյանը բեմում այրել է Ադրբեջանի դրոշը։
Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մինչ առաջնության մեկնարկը, հայտարարել էր, թե պատրաստ են բարձր մակարդակով ապահովել ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը։ Իսկ ադրբեջանցիները մինչ այդ, անվտանգության երաշխիքներ էին պահանջել։