Հինգշաբթի, Հուլիսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամերիկամանիա…

19/11/2023
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր Հայրենիքին մէջ ԱմերիկաՄանիան (մոլուցք Ամերիկայի և ամերիկեան բաներու նկատմամբ) նոր երեւոյթ չէ դժբախտաբար: Ան կու գայ հինէն, նամանաւանդ պաղ պատերազմի օրերէն, երբ Խորհրդային Հայաստանի մեր հայրենակիցները հոգի կու տային այնտեղ փախչելու կամ զայն ներկայացնող ինչ որ բան ունենալու:

Խորհրդային Հայաստան ուսանողի կարգավիճակով, սակայն զբօսաշրջիկի կենցաղով տարիներ անցնելով վկայականներ ձեռք բերած Մերձաւոր Արեւելք ծնած Հայ երիտասարդութիւնը (բացառութիւնները յարգելի են), լաւ կը յիշէ կարմիր Մարլպորոյի մը կամ օրինակ Հայաստանի մէջ ձեռքի վրայ ծախելու համար Լիբանանէն գնուած աժանագին ճինզ տաբատներու գործած հրաշքը Հայրենիքին մէջ: Հայաստանցի մեր հայրենակիցները իրենց սուղ միջոցներէն մեծ գումարներ եւ ոչ միայն, տալու պատրաստ էին Ամերիկան ներկայացնող տուեալ արտադրութիւններէն ունենալու համար…:

Նոյն հոգեվիճակը շարունակուեցաւ Հայաստանի անկախութենէն ետք ալ, ոչ միայն ժողովրդային, այլ նոյնիսկ պետական մակարդակի վրայ եւս նոյն բարդոյթը ակներեւ էր:

Հայրենիքէն արտագաղթը հասաւ իր գագաթնակէտին եւ մինչ Հայրենիքը դատարկուեցաւ իր բնակչութենէն, ամերիկեան եւ արեւմտեան երկիրներու տարբեր քաղաքներու մէջ ստեղծուեցան նոր սփիւռքներ յանուն ամերիկամանիային եւ ինչու չէ արեւմտամէտութեան գաղափարին:

Անցեալին, վերոյիշեալ երեւոյթը եթէ ունէր ընդհանրապէս ընկերային (սոցիալական) բնոյթ, այսօր, նամանաւանդ 2018ին տեղի ունեցած կասկածելի յեղափոխութեան մը արդիւնքով, պատմական թիւրիմացութեամբ մը իշխանութեան հասած խմբակի մը գործելաձեւին, որպէս հետեւանք այս երեւոյթը արդէն կը սպառնայ մեր Հայրենիքին ազգային անվտանգութեան:

Որքան ամերիկամէտ կամ արեւմտամէտ մտայնութիւնը մեր Հայրենիքը տարանջատէ իր բնական միջավայրէն ու տարածաշրջանային ռազմաքաղաքական ազդեցութեան գօտիին մէջ իր բնական դաշնակիցի իրավիճակէն, այնքան կը շատնայ վտանգը իյնալու ատենին Հայաստանի Ա. Հանրապետութեան ապիկար ղեկավարութեան, աւելի ուշ, Սահակաշվիլիի Վրաստանին եւ ներկայի Զելենսքիի Ուքրանիոյ դիմակալած յորձանուտին մէջ:

Հայրենիքի մէջ բնականաբար եւ բարեբախտաբար տակաւին կայ ողջամիտ սերունդ մը, որ պատմութիւնը լաւ գիտնալով գիտէ այս արկածախնդրութեան գինին ահաւորութիւնը: Սակայն բնութեան օրէնքով անոնց մանաւանդ տարիքային երէց դասակարգին, բնութեան օրէնքներով նօսրացումով, երթալով մեծամասնութիւն կը կազմէ մակերեսային պահուածքով, վատորակ սերիալներու եւ «կիսաբաց լուսամուտներ»ով «դաստիարակուած» այսպէս կոչուած անկախութեան սերունդին թիւն ու համատարած կը դառնայ վերոյիշեալ հին ու նոր բարդոյթը:

Վերջերս, նշուած երիտասարդ սերունդին ներկայացուցիչներէն մէկուն ծանօթացայ: Խօսակցութեան մէջ, Արեւմտեան սին խոստումներու եւ «Արաբական Գարուններ»ու ոչ միայն պատմութեան ծանօթ, այլ նաեւ զայն ապրած համեստ անձիս յոյս յայտնեց, որ շուտով Հայաստան Ամերիկա մերձեցումը լաւ արդիւնքներ տայ: Պահ մը մտածեցի, որ առիթ է այս սերունդին ներկայացուցիչէն ճիշդ հասկնալ իր արեւմտամէտ միտքին փիլիսոփայութիւնը: Աւելին, վայրկեանի մը համար, ակնկալեցի, որ գուցէ տուեալ երիտասարդուհին իր միտքով կրնայ առողջ բանավէճի (dialectic) մը առիթը ստեղծել. համոզել, կամ՝ համոզուիլ…:

Ցաւով կը նշեմ, որ բնաւ ժամանակի կարիքը չեղաւ մեծ ապշանքով, իր միտքը հասկնալու: Շուտով յայտնի դարձաւ, որ ան լոյսի տարիներու տեւողութեամբ հեռու է ռազմական կամ աշխարհաքաղաքական տեղեկութիւններէ ու նկատառումներէ կամ դոյզն հայրենասիրութենէ: Ան նշեալ մերձեցումին կը ձգտի, աւելի հեշտ ընթացակարգով ամերիկեան վիզա ձեռք բերելու համար…:

Յո՞ երթաս Հայաստան…:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

«Զարթօնք», Լիբանան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ տարբեր ձեւաչափերով նիստերին

Հաջորդ գրառումը

Որքան ակտիվացնենք տարածաշրջանային համագործակցության ձևաչափերը, այնքան տարածաշրջանի երկրները կշահեն դրանցից. Աբդոլլահիան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025
ՌԱԿ մամուլ

Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

19/02/2025
ՌԱԿ մամուլ

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

25/01/2025
ՌԱԿ մամուլ

«Մեռած Ձիու Տեսություն»

23/01/2025
Հաջորդ գրառումը

Որքան ակտիվացնենք տարածաշրջանային համագործակցության ձևաչափերը, այնքան տարածաշրջանի երկրները կշահեն դրանցից. Աբդոլլահիան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում. Արամ Սուրեն Համբարյան

10/07/2025

Վատ ղեկավարները պատժում են նրանց, ովքեր սխալներ են գործում: Բայց ամենավնասակար ու թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են...

ԿարդալDetails

Տարոն Մանուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե. փաստաբան

10/07/2025

Երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Տիգրան Աբրահամյան

10/07/2025

Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը

10/07/2025

Խուզարկություններ դաշնակցականների տներում. բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը

10/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական