Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը -մաս 4(2)

13/05/2021
- Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azgonline.am-ը շարունակում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –

հոդվածաշարի նախորդ մասերը, –

                Արմենակ Եկարյան-2

1915-ի սեպտեմբերին ռուսները կրկին մտնում են Վան և գնդապետ Դերմենին նշանակում Վանի իբրև ռուսական նահանգի կուսակալ։ Վերջինիս խնդրանքով Վերաշինաց հանձնաժողովը երկրապահ գնդի (ոստկանության) հրամանատար է նշանակում Արմենակ Եկարյանին, տեղակալ Կիմ Չանգալյանին։ Վերջիններս ստիպված էին գնդի համար սեփական միջոցներով ոչ միայն զենք հայթհայթել, այլև հանդերձանք, ձիեր և սնունդ։ Ի վերջո գունդը` խնդիր ունենալով անկորուստ Վան հասցնել սահմանագլխին հավաքված շուրջ 10 հազար գաղթականությանը, միաժամանակ այդ ընթացքում հավաքելով թափառող որբերին, շարժվում է դեպի Վան։

Արմենակ Եկարյան

            Սակայն Երկրապահ գնդին վիճակված չէր երկար գործել. ցարական կառավարությանը ձեռնտու չէր թեկուզ փոքրաթիվ, բայց զուտ հայկական ռազմական ուժի առկայությունը։ Եկարյանը շատ ջանքեր թափեց, սակայն դրանք անօգուտ եղան: Ստիպված հրաժարական ներկայացնելով հայ փրկության նվիրյալը իրեն հավատարիմ 20 քաջերով մնում է Վանում` պատրաստ պաշտպան կանգնելու քաղաքին։ Սակայն Վանում “սև” լուրեր էին շրջում նոր նահանջի մասին, որոնք շուտով դառնում են իրականություն։ Հայ քաղաքական ուժերը կրկին ստիպված էին կազմակերպել Զինվորական մարմին` այս անգամ ժողովրդի նահանջը անկորուստ կազմակերպելու համար։ Ղեկավարներից մեկը Եկարյանն էր, որին խնդրում են ստանձնել ամենակարևոր ուղղությունը` Բերկրիի գծի պաշտպանությունը։

            Այլեւս չհանդուրժելով վատ բեմադրված հակահայ խեղկատակություններին և հիսաթափվելով ցարիզմի հայդավ քաղաքականությունից, Եկարյանը 1916-ի հուլիսի 30-ին հասնում է Իգդիր և ապա Վաղարշապատի վրայով անցնում Թիֆլիս։ ՀՍՌ կուսակցության հրահանգով նա շուտով մեկնում է Կիլիկիա, ուր պիտի գար զորավար Անդրանիկը, որպեսզի կազմակերպեին կիլիկյան հայկական ուժերը և ապահովեին Կիլիկիայի ինքնավարությունը։ Ֆրանսիական իշխանությունները, սակայն, արգելում են զորավարի մուտքը Կիլիկիա։ Հարկավոր էր մեկը, որ կարողանար կազմակերպել կիլիկյան զորական ուժերը. Դա եղավ Վանի փրկարար Եկարյանը։ Մ. Տամատյանի  հետ Եկարյանը ծանոթանում է իրավիճակին, հատուկ ծրագիր է մշակում, հավաքագրում զինվորական ուժեր, որպեսզի փրկեն Կիլիկիան, սակայն Ֆրանսիան որոշել էր Կիլիկիան վերադարձնել թուրքերին, ինչը և Անկարայի դաշնագրով արեց 1921-ի հոկտեմբերի 21-ին։ Հուսախաբ Եկարյանն այս անգամ էլ թողնում է Կիլիկիան և մեկնում Պոլիս, այնուհետև տեղափոխվում Եգիպտոս։

            Շուրջ չորս տասնամյակ նա մարտնչեց թուրքական բռնակալության դեմ։ Հայդուկ հսկաների անտառում նա բարձրացավ որպես մի կաղնի որի շառաչյունը միշտ ուղեկցել է ժամանակակիցներին։ Միշտ լավատես, անկոտրում հավատով, ունակ մտավոր թռիչքների, բայց և իրատես անձնավորություն էր: Ժամանակակիցները նրան հայրենիքին անմնացորդ դրական մարդ են համարել: Նա դյուրահավատ էր,  բայց նաև պահանջկոտ: Օդային և հավանականության հենքի վրա ծրագրեր չէր կառուցում, օտարի հույսով առաջ չէր գնում։ Հաճախ հիշելով Վանի ռուսական խորհրդավոր նահանջները, որոնք փաստորեն ջուրը նետեցին Արևմտահայաստանի ազատագրության հույսը, մեծ ցավ էր ապրում ու հիասթափություն: Հայրենիքի ցավով տառապած, հայդուկային բազմամյա կյանքում կրած դառնություններից, հայավեր ցնցումների բովում տվայտած նրա մարմինը շատ էր տկարացել` Եգիպտոսում վրա հասած ժանտախտին դիմակայելու համար։ 1925թ. հոկտեմբերի 20-ին 55-ամյա հերոսը կնքեց իր մահկանացուն։ Երախտապարտ հայերը նրա մարմինն ամփոփեցին Ս. Մինաս ազգային գերեզմանատան մեջ, որտեղ էլ 1950-ի հունվարի 8-ին, մեծ հանդիսավորությամբ կատարվում է նրա կիսանդրիի բացումը։

            Ա. Եկարյանը պատկանում է այն գործիչ-ֆիդայիների թվին, ում մասին սփյուռքում ավելի շատ գիտեն, ավելի շատ են մեծարում, քան հայրենիքում: Կարծում ենք լիովին հասունացել ժամանակը և պարզապես հրամայական է դարձել, որ Հայաստանում ու Արցախում Եկարյանի անունով փողոցներ անվանակոչվեն, դպրոց կամ զորաջոկատ, մարզասրահ ու զբոսայգի, որտեղ դրվի նաև նրա արձանը կամ կիսանդրին: Սովորաբար երախտապարտ հայ ժողովուրդը պատմության ոչ մի անկյունադարձում երբեք չի մոռացել իր հերոսներին, սակայն Եկարյանի դեպքում կարծես այդպես չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քալին․ Թուրքիան և ԱՄՆ-ն բանակցությունների միջոցով կարող են լուծել Ս-400-ի և F-35-ի խնդիրները

Հաջորդ գրառումը

Գոնե համոզվեցի՞ք, թե ով էր ստում.Նաիրի Հոխիկայն

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Մայր Աթոռը լույս է ընծայել գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանի Հայոց ցեղասպանություն աշխատությունը

24/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայացք Արցախին

27/03/2026
Ազգային

Շուշիի ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ. հայտարարություն

24/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախցի հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա

22/03/2026
Հաջորդ գրառումը

Գոնե համոզվեցի՞ք, թե ով էր ստում.Նաիրի Հոխիկայն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական