Օրակարգում Միրզոյան-Բայրամով հանդիպում չկա

6

«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև երկկողմ հանդիպում այս պահին օրակարգում չկա, այս մասին Aysor.am-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

 «Մյուս բոլոր հանդիպումների մասին կտեղեկացնենք»,- նշել է Բադալյանը։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին։