Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Փոխվարչապետը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնել է Գրիգորյանի գրասենյակը։

«Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել և մաղթել եղբայրական Ռուսաստանին խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»,- ասված է հաղորդագրության մեջ: