Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Սարուշենի ուղղությամբ թշնամին խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։