Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահանջում ենք հայերի վերադարձի իրավունքը․ ԼՂ-ի հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում

21/09/2024
- Նորություններ, Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միացյալ Նահանգների օրենսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը վերապրածները հավաքվել են Կոնգրեսում հրավիրված միջոցառմանը՝ հիշատակելու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտումների անպատժելիության տարելիցը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումը 10 ամիս շրջափակումից հետո ավարտվեց ավելի քան 120,000 բնիկ հայերի՝ իրենց պատմական հայրենիքից տեղահնմամբ։

Հաղորդվում է, որ օրենսդիրների հետ հանդիպումը նպատակ է ունեցել առաջ մղել ջանքերի լայն շրջանակ, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն, արցախցի փախստականներին օգնելուն և միջազգային պաշտպանության ներքո հայերի անվտանգ վերադարձի ուղին կերտելուն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել հայ բնակչության շրջափակման և դրան հաջորդած բռնի տեղահանման ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում երկու տարի աշխատած ANCA-ի Ազգային ժողովի տնօրեն Գև Իսկաջյանը. 

«Այսօր մենք հավաքվում ենք ոչ թե պարզապես հիշելու, այլ արդարություն պահանջելու համար: Մեկ տարի է անցել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման վերջնական հարվածից, սակայն միջազգային հանրությունը մնում է լուռ։ Սա ոչ միայն տարածքի կորուստ է, այլ մշակույթի, ինքնության և պատմության կորուստ՝ մի ամբողջ ժողովուրդ բռնի կերպով արմատախիլ է արվել իր պապենական տնից: Մենք հրաժարվում ենք սա ընդունել որպես վերջ։ Մենք պահանջում ենք միջազգային պաշտպանության ներքո գտնվող յուրաքանչյուր տեղահանված հայի վերադարձի իրավունքը։ Արցախն ապրում է, որովհետև նրա ոգին կենդանի է արդարության համար պայքարող յուրաքանչյուրիս մեջ»։

Կոնգրեսի անդամներն ընդգծել են Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության արգելքների կիրառումը` համաձայն ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907-րդ հոդվածի, Գլոբալ Մագնիտսկու ակտի պատժամիջոցների սահմանում՝ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Մարդու իրավունքների խախտումները՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502 բաժնի, ենթադրում են միջազգային պաշտպանության ներքո հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի ապահովման պարտավորություն: Անդամները նաև կոչ են արել կոշտ մարդասիրական արձագանք՝ բավարարելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանված հայ փախստականների կարիքները: 

Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Գրեյս Մենգն, ով արցախցի փախստականներին ընդլայնված օգնության անխոնջ ջատագովն է, ընդգծել է գործողությունների շարունակական անհրաժեշտությունը. 

«100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի էթնիկ զտումներ. ձեր տոկունությունը դարեր է տևել: Մենք պետք է ապահովենք, որ բռնի տեղահանված հայերը փոխհատուցվեն՝ չկորցնելով իրենց տներ վերադառնալու իրավունքը»։

Կոնգրեսական Ջուդի Չուն, ով տարիներ առաջ այցելել է Լեռնային Ղարաբաղ, իսկ հետո նախագահ Իլհամ Ալիևի կողմից արգելվել է Ադրբեջան իր մուտքը, իր սարսափն է արտահայտել հայերի բռնի տեղահանման կապակցությամբ. 

«Սրտաճմլիկ է այժմ փախստականներ պատկերացնել այն մարդկանց, որոնց ես հանդիպեցի մի քանի տարի առաջ։ Միացյալ Նահանգները պետք է մերժի այս էթնիկ զտումները և հստակ հանդես գա ժողովրդավարության, ինքնորոշման և խաղաղության օգտին»: 

Ջուդի Չուն նաև քննադատել է Ադրբեջանի կողմից COP29-ի անցկացումը՝ նշելով, որ Ադրբեջանին՝ մարդու իրավունքների ամոթալի պատմություն ունեցող երկրին, չպետք է հարթակ տրվի COP29 համաժողովի միջոցով իր հեղինակությունը վերականգնելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցանկանում եմ՝ ՀՀ-Իրաք բարեկամական հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակի․ Իրաքի վարչապետ

Հաջորդ գրառումը

ԵՏՄ փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է ՌԴ-Հայաստան երկարաժամկետ շահերին․Միշուստին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Նորություններ

Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը. Միհրան Մախսուդյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

ԵՏՄ փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է ՌԴ-Հայաստան երկարաժամկետ շահերին․Միշուստին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական