Նախապատրաստվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այցը նախապատրաստական փուլում է»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի ԱԳ նախարարն առաջիկայում կայցելի Մոսկվա: