Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարության քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն և կրթության ինքնաշխատ համակարգեր ներդնելուն. Փաշինյան

17/03/2026
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին, որի կազմակերպիչն է ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ:

Մինչ միջոցառման մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը COPA տաղավարում ծանոթացել է արհեստական բանականությամբ համալրված հանրային կառավարման ոլորտի տեխնոլոգիական ոլորտի լուծումներին: Ներկայացվել է, որ ParlOur-ը COPA-ի մշակած բաց կոդով գործիքի նպատակն է մեկ հարթակում հավաքելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները, հանձնաժողովների նիստերը, քվեարկությունները և այլ խորհրդարանական բովանդակություն։ Այն թույլ է տալիս քաղաքացիներին թեմատիկ որոնման միջոցով հասկանալ, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել, ինչ նախաձեռնություններով է հանդես եկել և ինչպես է քվեարկել տարբեր հարցերի շուրջ։ Գործիքը ստեղծվել է՝ խորհրդարանական գործընթացներն ավելի թափանցիկ, հասանելի և վերլուծելի դարձնելու համար։ Այն միտված է ուժեղացնելու քաղաքացիների իրազեկված մասնակցությունը և տվյալահեն հանրային վերահսկողությունը քաղաքական որոշումների նկատմամբ։

Մրցանակաբաշխության արարողությանն ընդառաջ, վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել բոլորին Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովում և նշել․ «Նախ կարծում եմ՝ իմաստ ունի արձանագրել, որ հանրային ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակը։ Երևի, թե տպավորությունն այսպիսին է, որ այս փոխկապակցվածությունը միշտ չէ և ամեն տեղ չէ, որ ընկալված է. որպեսզի մենք հանրության կյանքը դարձնենք ավելի որակյալ, պիտի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, իսկ որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, ընդհանրապես՝ որևէ բան ավելի լավ դարձնելու համար կա մի գործիք՝ դա լրացուցիչ ներդրումներն են այդ ոլորտում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, իրականության մեջ հանրային ոլորտը լավարկելու մի ուրիշ պրոբլեմ էլ կա՝ հանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է. «Սա կապված է մեր պատմական փորձառության հետ, որովհետև մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունն ի՞նչ է ցույց տվել. մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, ոչնչացնող է, արգելակող է և խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը՝ որոշակի բացառություններով: Այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտն այն ռելսն է, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը: Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները, այդ գնացքի նստատեղերը և վագոնները ընդհուպ ոսկեջրել, բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ չեն արված, այդ գնացքը կամ պարզապես չի շարժվի տեղից կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը մեր իրականության մեջ, եկեք խոստովանենք, որ շատ հաճախ պատահում է»,– ասել է երկրի ղեկավարը։

Վարչապետի խոսքով՝ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում և չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Եվ հետևաբար, հանրային կառավարման ոլորտի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխությունն ամենակարևոր անելիքներից մեկն է։ «Ես նորից ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետության ոչ մի, բացարձակապես՝ ոչ մի ընտանիք իր սեփական բարեկեցության վրա չի ծախսում և չի կարող ծախսել այնքան, ինչքան այդ նույն ընտանիքի բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և համայնքային բյուջեն։ Բացառված է, չկա այդպիսի մի եզակի օրինակ Հայաստանի Հանրապետությունում: Հանրապետությունում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր վճարած ամեն դրամ հարկն այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ անգամ ավելի: Սա, ընդ որում, ճշգրիտ բանաձև է. եթե քաղաքացին վճարում է 1 դրամ, իրեն վերադարձվում է 10 դրամ, եթե քաղաքացին վճարում է 10 դրամ, իրեն վերադարձվում է 100 դրամ, եթե քաղաքացին վճարում է 100 դրամ, իրեն վերադարձվում է 1000 դրամ»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հանրային ոլորտի նորարարությանը՝ վարչապետը նշել է, որ նորարարությունը կրթությունն է, քանի որ առանց կրթության հնարավոր չէ անել նորարարություն: Երկրի ղեկավարի խոսքով՝ սա է պատճառը, որ Կառավարության առնվազն վերջին 1-1.5 տարվա քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն, կրթության ինքնաշխատ համակարգեր ներդնելուն: «Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա և կրթության արդյունքում ձեռք բերվեն աշխատանքի և նորարարության նոր մոտիվացիաներ, նոր գիտելիքներ։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հազարավոր պետական ծառայողներ այդ ներդրումների և ծրագրի շնորհիվ անդրադառնում են իրենց կրթությանը։ Աշխատանքից հետո, նրանք տարբեր կրթական ծրագրերի, վերապատրաստումների են մասնակցում՝ բարձրացնելու իրենց որակավորումը, իրենց աշխատանքի որակը: Դա, առաջին հերթին, արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանում ապրող մարդկանց կյանքը բարելավելու համար: Ցանկացած խնդիր և ցանկացած չլուծված պրոբլեմ, որ մենք այսօր տեսնում ենք, մեր իսկ նախկինում հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին և հանրային ոլորտի բոլոր այն աշխատողներին, ովքեր զբաղվում են իրենց կրթությամբ, իրենց պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացմամբ, խթանում են, որպեսզի հանրային ոլորտի աշխատողները լրացուցիչ մոտիվացիա ունենան իրենց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման համար. «Շնորհակալություն նրանց, ովքեր իրենց իմացածը վերածում են հանրային արդյունքի՝ ի դեմս հանրային ոլորտում նորարարություններ անելուն»:

Հաջորդիվ՝ տեղի է ունեցել մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակաբաշխության չորս անվանակարգերն են՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն», «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն», «Մարդակենտրոն նորարարություն», «Կառավարման նորարարություն»: Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության նպատակն է կարևորել նորարարությունը, ճանաչել և արժևորել այն մարդկանց ու թիմերին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ բարելավում են հանրային քաղաքականությունների և ծառայությունների որակը, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի հանձնառությունը ժամանակակից, առաքելահեն և մարդակենտրոն կառավարման նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը մրցանակները հանձնել է վերոնշյալ անվանակարգերում հաղթողներին: Այսպիսով՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել ՆԳՆ թվայնացումը համակարգող նախարարի խորհրդական Աննա Հարությունյանը և Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն»՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, «Մարդակենտրոն նորարարություն» անվանակարգում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առընթեր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Կառավարման նորարարություն» անվանակարգում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային քննարկումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ

Հաջորդ գրառումը

Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար. Տաթևիկ Սողոյան

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Ամերիկյան AECOM ընկերության աշխատակիցները կուսումնասիրեն TRIPP-ի տարածքը

13/05/2026
Պաշտոնական

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր

05/05/2026
Պաշտոնական

Իտալիայի վարչապետը Երևանից մեկնել է Բաքու

04/05/2026
Պաշտոնական

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով

04/05/2026
Հաջորդ գրառումը

Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար. Տաթևիկ Սողոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026

Սառը ցնցուղ՝ Փաշինյանի խանդավառված, իրականությունից կտրված, ինքնասիրահարվածությունից բժժած գլխին։ Արմավիրի մարզում անցկացվող քարոզարշավին Նիկոլի «գլխին, սրտին, ջիգյարին մեռնող» 60-ից բարձր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական