Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդվել է։
Այսպիսով, նա հինգ տարի ժամկետով ստանձնել է Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։
Արարողությանը ներկա է եղել մոտ 20 նախագահ և վարչապետ։
Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։