Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Էրդողանը երդվել է և 5 տարով ստանձնել Թուրքիայի նախագահի պաշտոնը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդվել է։

Այսպիսով, նա հինգ տարի ժամկետով ստանձնել է Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։

Արարողությանը ներկա է եղել մոտ 20 նախագահ և վարչապետ։

Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։