Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները. ՌԴ ԱԳՆ

20/03/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խթանումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։ Դրանց իրականացումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, վստահության վերականգնման և Բաքվի և Երևանի միջև լիարժեք համագործակցության ապահովման հիմնական պայման. ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ ԶԼՄ-ների համար հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է վաղը Մոսկվայում  ՌԴ-ի և ՀՀ-ի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է իր պատասխանատվության գոտում անվտանգության պահպանմանը: Խաղաղապահներն օգնում են փախստականների վերադարձին, խաղաղ կյանքի հաստատմանը, ականազերծմանը, միջնորդում են ռազմագերիների և կալանավորների փոխանակման հարցում, ինչպես նաև մարդասիրական պարագաներ են տրամադրում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։

Ռուսական ջանքերի կարևորագույն ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համանախագահում են փոխվարչապետները, իրականացվում է կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթի համաձայնեցում, ինչը հնարավորություն կտա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն հաստատել, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի վերականգնմանը։ 

Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շարունակությանը։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը նպատակ ունի նպաստել սահմանային միջադեպերի դադարեցմանը։ Ռուսաստանը կողմերի խնդրանքի դեպքում կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվական օգնություն։

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այս չափազանց կարևոր գործընթացին՝ ելնելով տարածաշրջանային կայունության շահերից։

Հումանիտար ոլորտում շփումները կոչված են ամրապնդելու վստահությունը Երևանի և Բաքվի միջև։ Ռուսական կողմը կշարունակի աջակցել քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների և փորձագիտական շրջանակների փոխգործակցությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», – ասվում է հաղորդագրության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կեղծիք է. հայկական կողմը կրակ չի բացել

Հաջորդ գրառումը

«Ադրբեջանը ոչ միայն չի կատարում դատարանի որոշումը, այլև աղավաղում է դրա բովանդակությունը». Եղիշե Կիրակոսյան

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Ամերիկյան AECOM ընկերության աշխատակիցները կուսումնասիրեն TRIPP-ի տարածքը

13/05/2026
Պաշտոնական

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր

05/05/2026
Պաշտոնական

Իտալիայի վարչապետը Երևանից մեկնել է Բաքու

04/05/2026
Պաշտոնական

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով

04/05/2026
Հաջորդ գրառումը

«Ադրբեջանը ոչ միայն չի կատարում դատարանի որոշումը, այլև աղավաղում է դրա բովանդակությունը». Եղիշե Կիրակոսյան

Ամենաշատ ընթերցվածը

15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026

Սառը ցնցուղ՝ Փաշինյանի խանդավառված, իրականությունից կտրված, ինքնասիրահարվածությունից բժժած գլխին։ Արմավիրի մարզում անցկացվող քարոզարշավին Նիկոլի «գլխին, սրտին, ջիգյարին մեռնող» 60-ից բարձր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական