Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ական պատգամավորին կանչել են «հարցաքննության». հարցը կդրվի վարչության նիստին․ «Հրապարակ»

19/10/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժայինների մասնակցությամբ աղմկահարույց լսումներից արդեն մի քանի օր է անցել, բայց Ազգային ժողովում տղայական պահվածքով աչքի ընկած Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հարցով, ինչպես կասեր մերօրյա դասականներից մեկը, երկրում գործընթաց չկա։ Օրենսդիր թիվ մեկ ամբիոնից մատ թափ տվող, ձայնը բարձրացնող, աչքերը վերուվար անող, «ստռախ գանյատ» անող եւ գողական գնացող ուժային պաշտոնյային վերադասից ո՛չ նկատողություն է արվել, ո՛չ էլ, առավել եւս, պատժիչ միջոցներ են կիրառվել` այն պարագայում, երբ այդ ամենն արվել է ի տես հանրության։

Փոխարենը «Քաղաքացիական պայմանագրում» «հարցաքննության» են կանչել Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի երկրորդ կողմին՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ ՔՊ վերահսկող մարմինը, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի քավորն է՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նախօրեին՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստից առաջ նիստ է հրավիրել եւ քննել խորհրդարանական լսումների ժամանակ իրենց կուսակից, պատգամավոր Աղազարյանի վարքը։ Հիշեցնենք․ վերահսկող հանձնաժողովի կազմում են նաեւ պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականները չեն ցանկանում խոսել այդ թեմայով, Հայկ Ցիրունյանը միայն հաստատեց, որ նիստ են ունեցել։ «Մենք նախաձեռնողից առաջ, այո, վերահսկողի նիստ ենք ունեցել, բայց ներքին կուսակցական հարցեր ենք քննարկել, ինչպես միշտ։ Վերահսկող հանձնաժողովը քննում է ֆինանսական հարցերը եւ բողոք-դիմում նամակները, ապա ներկայացնում վարչությանը»,- ասաց Ցիրունյանը:

Նրա խոսքից կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը բողոք-նամակ է ուղարկել Աղազարյանի դեմ, ինչի հիմքով էլ վերահսկող մարմինը հրավիրել է ՔՊ-ական պատգամավորին, սակայն Ցիրունյանը, որը «գործընթաց է երկրում, եղբայր» թեւավոր դարձած արտահայտության հեղինակն է, փորձեց ցրել՝ ասելով, թե Աղազարյանի նկատմամբ որեւէ գործընթաց չկա․ «Աղազարյանի դեպքը… ես չգիտեմ՝ ինչ դեպքի մասին եք ասում․․․ Քյարամյանի հետ կապված դեպքը․․․ Ես ինչքան գիտեմ, իրենք վերջում նստել են, իրար հետ խոսացել… Ազգային ժողով է, մարդիկ բանավիճել են, ինչ վերաբերում է կուսակցական քննությանը, ինձ ծանոթ չէ նման բան»: Ասացինք, որ մեզ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ կենտրոնացել են Աղազարյանի՝ Քյարամյանին դիմելաձեւի վրա, որ վերջինիս դիմել է «արա»-ով: «Մենք ո՞նց կարող ենք պատգամավորին հարցնել՝ ինչո՞ւ ես նման բան ասել»,- «կռուտիտը» շարունակեց պատգամավորը: Ասացինք, որ պատգամավորներն են մեզ այդ մասին պատմել։ «Թող պատմեն, ես դրա մասին չեմ կարող մեկնաբանություն տալ»,- ասաց Ցիրունյանը՝ ակամայից խոստովանելով, որ ինքը  ճիշտ չէր խոսում՝ ասելով, թե նման քննարկում չի եղել։

Իրականում ոչ միայն «հարցաքննություն» է եղել, այլեւ ՔՊ վերահսկող մարմնում պինդ «պադդերժկա» են հայտնել Աղազարյանին՝ ասելով, որ նրա արարքը միանգամայն ընդունելի է, իսկ թե ինչ կորոշի Վարչությունը, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Մեզ պատմեցին, որ հարցրել են Աղազարյանին, թե ինչու, ինչ հանգամանքներում ինքն այդ բառով` «արա»-ով դիմեց բարձրաստիճան պաշտոնյային՝ Արգիշտի Քյարամյանին․ հիշեցնենք, որ, ի պատասխան, Քյարամյանն էլ տակ չմնաց, ասելով. «Արան դու ես՝ ոտից գլուխ»։ Աղազարյանը մանրամասն հիշել է, որ այդպես դիմել է Քյարամյանին, երբ վերջինս իր դիտողությունից հետո ասել է. «Էս երկրի երեսին ըտենց մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, եթե եղել է այդպիսին, ուրեմն շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»։

Հովիկ Աղազարյանը վերահսկող մարմնին ասել է, թե «արա»-ն որպես դիմելաձեւ չի գործածել, այլ իբրեւ ընդհանրական իրավիճակը բնորոշող բառ։ Ուշագրավ է, որ կուսակցական ստուգող մարմինը կենտրոնացել է Աղազարյանի լեքսիկոնի վրա, բայց, ասենք, չի հետաքրքրվել` իսկապե՞ս նա միջնորդների միջոցով խնդրել է Քյարամյանին՝ որդու նկատմամբ քրեական վարույթի հետ կապված, թե՞ ոչ: Ինչն այդ խոսակցության ամենաարտառոց մասն էր, որը նաեւ հանցանքի տարրեր էր պարունակում, եւ որի մասին ՔԿ նախագահը խոսեց։ Ի վերջո, հանձնաժողովն արձանագրել է Աղազարյանի բացատրությունները եւ առաջիկայում կներկայացնի վարչության դատին, որն էլ որոշում կկայացնի Աղազարյանի վերաբերյալ, հավանաբար՝ նկատողություն կհայտարարեն։

Ի դեպ, ՔՊ խմբակցությունում վրդովված են, որ աղմկահարույց միջադեպից օրեր անց Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ վերաբերմունք չի արտահայտել Քյարամյանի պահվածքի վերաբերյալ, խմբակցության որոշ շերտեր կասկածներ ունեն, որ Փաշինյանը ցանկանում է  ջրել այս միջադեպը` իր կամակատար ՔԿ նախագահին չնեղացնել: Այդ պարագայում կարելի է չնախանձել ՔՊ-ական պատգամավորներին, որոնք հայտնվելու են քննչականի նախագահի թիրախում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադր­բե­ջանն ուզում է վե­րահս­կել Հա­յաս­տա­նի հան­քե­րը․ «Փաստ»

Հաջորդ գրառումը

Ռուսաստանին ռազմի դաշտում հաղթելն անհնար է

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Մամուլի տեսություն

Մոտ 30 ՔՊ-ականներ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»

01/04/2026
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia
Մամուլի տեսություն

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

31/03/2026
Մամուլի տեսություն

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21/03/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանին ռազմի դաշտում հաղթելն անհնար է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական