Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սոցիոլոգ․ IRI-ի հարցումները բավականին վստահելի են, նրանք հիմնականում ճշգրիտ ցուցանիշներ են տպագրում. «Հրապարակ»

07/03/2026
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն ընդամենը 18 տոկոս է, Սամվել Կարապետյանինը` 6%, Ռոբերտ Քոչարյանինը` 3%, Գագիկ Ծառուկյանինը` 3%։ Այս վատ պատկերից ՔՊ-ական իշխանությունը ցնծության մեջ է ընկել:

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի հետ:

– Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների` ՔՊ կուսակցությունն այս պահին ունի 18 տոկոս ձայն, սակայն դրանից Փաշինյանի ռեժիմը շատ է ուրախացել: Ըստ Ձեզ` 18 տոկոսը լա՞վ ցուցանիշ է, եւ, առհասարակ, այս հարցման մասին ի՞նչ կարծիք ունեք:

– IRI-ի հարցումները բավականին վստահելի են, նրանք հիմնականում ճշգրիտ ցուցանիշներ են տպագրում, սակայն իրենք պատվիրատուն են, այլ ոչ թե կատարողը։ Սա շատ կարեւոր նրբություն է, նրանք մշտապես դիմում են տեղական ինչ-որ կազմակերպության: Բնական է, որ տեղական կազմակերպությունն էլ այդ աշխատանքն իրականացնում է, խոսքը տեղական սոցիոլոգիական ծառայությունների մասին է։ Սա` մեկ։ Երկրորդ․ ես ինչո՞ւ էլ չեմ համագործակցում նրանց հետ…. ժամանակին համագործակցում էի, իսկ քովիդից հետո, քանի որ նրանք անցան հեռախոսային հարցումների, իսկ ես նախկինում միշտ դեմառդեմ էի անում հարցումներ` այցելելով հարցվողների տները, այն կոչվում է «ֆեյս թու ֆեյս»` դեմառդեմ հարցումներ:

Դեռ այդ ժամանակներից սկսվեց հեռախոսային հարցումների պրակտիկան, ճիշտն ասած, ես՝ ինքս, դրան չվստահելով, քանի որ բազմաթիվ մեթոդական նրբություններ կան, որ անգամ չարժե այդ մասին երկար-բարակ խոսել, որոշեցի նրանց հետ ուղղակի չհամագործակցել: Ես այն կարծիքին եմ, որ քաղաքական հարցումները հեռախոսի միջոցով սխալ` ոչ վստահելի են, իրականությունը չարտացոլող: Մարդիկ միշտ էլ կասկածներ ունեն, որ կարող են գաղտնալսել, հետո՝ կա աշխատանքը կորցնելու վտանգ եւ այլն: Խոսքը բացառապես քաղաքական հարցումների մասին է: Իսկ, օրինակ, եթե հարցնեն` առավոտյան կոֆե խմո՞ւմ եք, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ ճաշատեսակներ եք գերադասում, մարդիկ, վստահաբար, անկեղծ կպատասխանեն այդ հարցերին, քանի որ այդ պարագայում վախ չկա, բայց քաղաքական հարցումներն այլ են: Կուսակցություններ, ընտրություններ, առաջնորդներ` հնարավոր չէ հեռախոսի միջոցով մարդկանց իրական կարծիքն իմանալ:

– Ընդդիմությունը կարող է ինչ-որ բաներ խոստանալ եւ դրա դիմաց վարկանիշ բարձրացնել, սակայն իշխանությունները, փաստացի, ինչ կարողացել են, արդեն արել են` թոշակների բարձրացում, սահմաններին կրակոցներ չկան, ոմանց ներշնչել են, որ վերջապես այդքան բաղձալի խաղաղությունը թակել է Հայաստանի դուռը: Իշխանությունները կարո՞ղ են այլ խոստումներով վարկանիշ բարձրացնել, թե՞ նրանց լիմիտը սպառվել է:

– Հենց դա է ողջ խնդիրը: 8 տարում ինչ կարողացան անել, արեցին, սակայն, ըստ երեւույթին, խոստացածն ամբողջապես չկարողացան անել, քիչ արեցին, եւ դրա համար էլ վարկանիշը ցածր է: Վերջին մի քանի ամսում մի 10 հազարով թոշակ բարձրացնելը մի մեծ բան չէ: Նախքան այդ էլ ասում էին` անիմաստ է, չենք բարձրացնելու թոշակ, փող չկա եւ այլն: Ես կարծում եմ, որ թոշակի բարձրացումը շատ թույլ քայլ էր, իսկ ինչ վերաբերում է խաղաղությանը, 2018-ից առաջ էլ խաղաղ ապրում էինք, խաղաղություն էր տիրում երկրում, դա այն խաղաքարտը չէ, որով կարողանաս մարդկանց գրավել: Իհարկե` մարդիկ խաղաղություն են ուզում, ոչ մի ժողովուրդ էլ պատերազմի մասին չի երազում, բայց հենվել այդ խաղաքարտի վրա՝ անիմաստ է: Հայաստանը 2018-ից առաջ էլ խաղաղ է ապրել, սակայն առանց այսպիսի նվաստացումների: Ո՛չ տարածքներ էինք զիջել, ո՛չ Արցախն էինք հանձնել, ո՛չ էլ այդքան զոհեր էինք տվել, բայց մարդիկ, միեւնույն է, խիստ դժգոհ էին: Եթե դա է խաղաղության գինը, ապա պետք է ֆիքսենք, որ այն մարդկանց չի հրապուրում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փեզեշկքանը խոստացել է չհարվածել հարևան երկրներին եթե նրանց տարածքից Իրանի դեմ հարվածներ չհասցնեն

Հաջորդ գրառումը

Ֆիդանն ու Բայրամովը Ստամբուլում հանդիպել են

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշը. «Հրապարակ»

05/06/2026
Մամուլի տեսություն

Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»

04/06/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026
Մամուլի տեսություն

Նույնիսկ զինծառայողներ են բերվել` քաղաքացիական հագուստներով. «Հրապարակ»

28/05/2026
Հաջորդ գրառումը

Ֆիդանն ու Բայրամովը Ստամբուլում հանդիպել են

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական