Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՐԻԿՍ-ի հարթակի ընդլայնվող «տարածքները». «Փաստ»

31/08/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոր ձևավորվող աշխարհակարգն աչքի է ընկնում Արևմուտքի, որը հիմնականում ներկայացնում է Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի զարգացած երկրները, շատ արագ զարգացող երկրների ու, այսպես կոչված, «Գլոբալ հարավի» պետությունների դիմակայությամբ։ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, միջազգային հարաբերություններում իր գերակայությունը պահպանելու նպատակով գործի է դնում քաղաքական, տնտեսական ու անվտանգային մեխանիզմներն ու ինտեգրացիոն հարթակները։ Օրինակ՝ այս շրջանակում կարող ենք դիտարկել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ու Մեծ յոթնյակի հարթակները։ Մյուս կողմից էլ՝ բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծելու և տնտեսական առաջընթաց ապահովելու նպատակով զարգացող երկրներն իրենց հերթին փորձում են ստեղծել փոխգործակցության լայն հարթակներ, որոնցից մեկն էլ ԲՐԻԿՍ-ն է։ Շատ հաճախ մեր հասարակության շրջանում ԲՐԻԿՍ-ն ուղղակիորեն ասոցացվում է Ռուսաստանի հետ ու այն որակվում է որպես «ռուսական ինտեգրացիոն միավորում»։

Ճիշտ է, այս նախաձեռնության հեղինակը Ռուսաստանն է, սակայն նախ՝ հարկ է նշել, որ ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամներն են ոչ միայն Ռուսաստանը, այլև Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, որոնց միացել է նաև ՀԱՀ-ը, որն Աֆրիկայում ամենամեծ տնտեսությունն ունի։ Եվ այս կազմակերպությունն իր անվանումը ստացել է հենց հիմնադիր երկրների անունների առաջին տառերից (BRICS-Brazil, Russia, India, China, South Africa)։ Այնուհետ ԲՐԻԿՍ-ին միացան Իրանը, Եթովպիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն։ Սա ԲՐԻԿՍ-ի փաստացի առաջին ընդլայնումն էր, բայց սպասվում է նաև ընդլայնման հաջորդ փուլը ևս, քանի որ բազմաթիվ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում կազմակերպությանն անդամագրվելու նպատակով։ Ուշագրավ է, որ ԲՐԻԿՍ-ին միանալու ձգտումներ են ցուցաբերում նաև Ադրբեջանն ու Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է ու ակտիվորեն փոխգործակցում է Արևմուտքի հետ։ Փաստացի Անկարան փորձում է միաժամանակ օգտվել արևմտյան ու զարգացող երկրների ստեղծած տնտեսական հարթակներից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս շտապում է առավելագույն օգուտ քաղել ամբողջ եվրասիական մայրցամաքի հիմնական առևտրային այս հանգույցից, առավել ևս, որ ո՛չ Եվրամիություն, ո՛չ էլ որևէ այլ տեղ գնալու ո՛չ իրական հնարավորություններ ունի, ո՛չ էլ առանձնապես մեծ ցանկություն:

Իսկ որ ԲՐԻԿՍ-ն ահռելի տնտեսական ներուժ ունի, դրա մասին խոսելն անգամ ավելորդ է։ Կազմակերպությունն ընդգրկում է աշխարհի տարածքի 30 տոկոսը և բնակչության 45 տոկոսը։ Ու կազմակերպության շրջանակներում հիմնական քննարկումների թեման տնտեսական համագործակցության, ներդրումային ստրատեգիաների ու ենթակառուցվածքների ֆինանսավորման հարցերն են։ Պատահական չէ, որ փորձագիտական շրջանակներում ԲՐԻԿՍ-ը դիտարկվում է որպես Մեծ յոթնյակի` G7-ի ձևաչափին հակադիր կամ հակակշռող բլոկ։ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների կողմից է ստեղծվել Զարգացման նոր բանկը, որը 100 միլիարդ դոլար կապիտալ ունի։ Բանկի գործունեության նպատակն է ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը և կայուն զարգացման նախագծերը ԲՐԻԿՍ-ի անդամ և զարգացող այլ երկրներում։ Ընդ որում, ԲՐԻԿՍ-ի անդամներն այնքան են խորացրել համագործակցությունը ֆինանսական հարցերում, որ արդեն քննարկում են միասնական արժույթ ստեղծելու և միջազգային առևտրում դոլարի գերակայությունից ազատվելու հարցը։

Ընդ որում, այնպես չէ, որ ԲՐԻԿՍ-ի ձևաչափում մասնակիցների շահերը լիովին համընկնում են միմյանց։ Պետք է նկատել, որ կազմակերպության անդամներից Հնդկաստանը և Չինաստանը լուրջ հակասություններ ունեն միմյանց միջև, ու այս երկրների սահմանին երբեմն բախումներ են տեղի ունենում։ Հնդկաստանը դժկամությամբ է վերաբերվում ԲՐԻԿՍ-ի արագ ընդլայնման մոտեցմանը՝ նկատելով, որ դրան հատկապես ձգտում է Չինաստանը, որը նպատակ ունի իր տնտեսական հնարավորություններն օգտագործել ու կազմակերպության ընդլայնման միջոցով տարածել չինական ազդեցությունը։ Սակայն, միևնույն ժամանակ, պետք է արձանագրել ԲՐԻԿՍ-ի հարթակի հաջողված լինելը, որ ձգողականություն է առաջացնում այլ զարգացող երկրների շրջանում։ Ուստի, պետք է հաշվի նստել այս իրողության հետ։

Սա վերաբերում է նաև Հայաստանին, որը, շատ փորձագետների կարծիքով, պետք է հնարավորինս ընդլայնի իր համագործակցության շրջանակները, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի ֆորմատում: Ավելին, շատերի կարծիքով, ԲՐԻԿՍ-ի շրջանակներում ակտիվացումը կարող է բարձրացնել Հայաստանի սուբյեկտայնությունը, որպես միջազգային խաղացողի, հնարավորություն տալ մեր երկրին՝ ունենալ նոր դաշնակիցներ ամբողջ աշխարհում և ամրապնդել հարաբերությունները ներկա գործընկերների հետ։ Բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են «ուղտի ականջում քնած մնալ» ու բաց են թողնում այս կազմակերպության հետ որևէ ձևով փոխհարաբերվելու հնարավորությունը, մինչդեռ մեր հակառակորդ երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, սևեռվել են ԲՐԻԿՍ-ի ուղղությամբ։ Կազմակերպության հետ համագործակցելու և ինտեգրվելու կարևոր հանգամանք է նաև այն իրողությունը, որ Հայաստանի տնտեսական կապերը հիմնականում այնպիսի երկրների հետ են, ինչպես Ռուսաստանը, Իրանը, Չինաստանն ու ԱՄԷ-ն։

Չհաշված, որ Հայաստանը բավական ջերմ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, որից նաև մեծ քանակությամբ զենք է գնում։ Սրանք հարցեր են, որ պետք է լինեն երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Սակայն այս ամենը հանրությանը հասցնելու, ինչպես և համագործակցության թեման շեշտադրելու առաքելությունը մնացել է անհատների ուսերին: Ի մասնավորի, այս առումով կարևոր էր, որ օրերս «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը, որի նպատակը ԲՐԻԿՍ-ի մասին հայկական քաղաքական վերնախավի և հասարակության իրազեկվածության բարձրացումն էր»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

 Հրայր Թովմասյանը խանգարում է. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Քամին պատը «քանդեց» քաղաքացու վրա, սակայն անգամ մահից հետո ոչինչ չի արվում. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Քամին պատը «քանդեց» քաղաքացու վրա, սակայն անգամ մահից հետո ոչինչ չի արվում. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական