Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ հայրենիք: Եթե շատերը հասցրել են մոռանալ, սրանք փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարաբանության (եթե դա կարելի է այդպես անվանել) երեք հենման կետերն են, երեք թեզերը: Այսինքն, ըստ Փաշինյանի, որտեղ հաց, այնտեղ էլ… հայրենիք: Սա՛ է փաշինյանական մոտեցման վերջնահաշիվը: Այլ կերպ ասած՝ ի՜նչ հայրենիք, կարևորը հացն է:

Այն, ինչ ասում է Փաշինյանը, հայկական երևի ամենատխուր՝ «որտեղ հաց, այնտեղ՝ կաց» ասացվածքի այլափոխված ձևն է: Բայց խորհելու և լրջորեն խորհելու նյութ է. իսկ որքանո՞վ է արդարացված կենցաղային հանգամանքներ արտացոլող ասացվածքը… պետական գաղափարախոսության վերածելու մղումը: Ու սա դեռ երևույթի միայն մի կողմն է: Փաշինյանը համարում է, որ հայրենիքը հաց ունեցող այն տարածքն է, որը տվյալ պահին պարփակված է պետության սահմաններում: Ավելի պարզ ասած՝ Փաշինյանի պատկերացմամբ՝ հայերիս հայրենիքը բացառապես ՀՀ սահմաններով պարփակված տարածքն է:

Ակնհայտ է, որ բազմահազարամյա պատմություն և այդ պատմության ընթացքում զանազան վայրիվերումներ ունեցած ժողովուրդների, ազգերի ներկայիս փաստացի պետության տարածքը կարող է չհամընկնել հայրենիքի, պատմական հայրենիքի պատկերացման հետ: Առավել ևս, որ նույն այդ բազմահազարամյա պատմության ընթացքում նույն այդ հայրենիքով մեկ պատմական, մշակութային անջնջելի հետք ու ժառանգություն-վկայություններ կան, կա պատմական, գերդաստանային, եթե կուզեք՝ «գենետիկ» հիշողություն: Ու միայն հայերիս պատկերացումների մասին չէ խոսքը:

Իսկ Փաշինյանն ասում է՝ չէ, ոչ մի դեպքում Վանը, Մուշը, Կարսը, առհասարակ Արևմտյան Հայաստանը հայրենիք չեն, չեն էլ կարող լինել, մոռացեք: Մոռացեք, որ եղել է Արցախ: Ինքը (անձամբ, էլի) «Ղարաբաղյան շարժման էջը փակել է»:

Ասենք, բառացիորեն օրերս էլ մեկ այլ «գյուտ» արեց: Աշխարհագրական: Փաշինյանը հայտարարեց, թե Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին, այսինքն՝ Արցախն ուրանալու և ադրբեջանական տարածք ճանաչելու օրը և դրան զուգահեռ փոխել է, կամ փոխվել է Հայաստանի աշխարհագրությունը: Կարելի է կարծել, թե Հայաստանը «վեր է կացել» ու կտրուկ ցատկով հայտնվել Ալպերի կողքին, առնվազն՝ Կարպատների…

Այնուհանդերձ, կարևորը ոչ թե այն է, թե ինչ է պատկերացնում Փաշինյանը, այլ այն, թե դու, սիրելի հայրենակից, ինքդ ինչ ես կարծում:

Գանք Հայ առաքելական եկեղեցուն: Փաշինյանը, իրեն երևի բողոքական մեծ բարեփոխիչ երևակայելով, հանդես է գալիս մեր ազգային Եկեղեցին կազմաքանդելու դիքերից: Աշխարհիկ, ըստ որում՝ խիստ ոչ պոպուլ յար գործիչը իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, թե այդ ինքը պիտի որոշի՝ ով լինի Կաթողիկոս, ով լինի եպիսկոպոս, ով չլինի: Սա ոչ միայն սահմանադրական, օրենսդրական մի շարք նորմերի կոպտագույն խախտում է, այլև դարերով հաստատված ու գործող կարգերը խարխլելու, Եկեղեցու հիմքերը սասանելու, ըստ այնմ՝ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը առնվազն կամայական հսկողության տակ մտցնելու, եթե ոչ հիմնովին ձևախեղելու ակնհայտ նպատակադրում:

Ու էլի՝ հարցը Փաշինյանի խեղաթյուրված ընկալումները չեն, ինչպես էլ որ նա դրանք փաթեթավորի: Հարցը այն է, թե մեզանից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին, և մենք, արդեն որպես հասարակություն, ինչ ենք կարծում այդ ամենի մասին:

Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր Եկեղեցին գոյություն ունենա, թե՞ չենք ուզում:

Ու միայն Եկեղեցին չէ: Պատմական ու մշակութային ժառանգությունն էլ: Նույն Փաշինյանն էր ասում, չէ, որ «Գառնիի տաճարը մի հռոմեական հավաբուն է…»:

Կողմնորոշվելու հարց է: Քանի՞ հոգի կա էլի, որ Գառնու տաճարն այդպիսին է համարում:

Դեռ չենք խոսում այն խեղումների մասին, որ այս տարիներին իրականացվել են հանրակրթության ոլորտում: Չենք խոսում պատմական իրողությունների մասին Փաշինյանի հայտարարությունների ու նենգախեղումների մասին: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում է անում՝ առիթ-անառիթ փորձելով կատարվածի մեղքը բարդել… հենց մեր վրա, ինչը տիպիկ ժխտողականության, թուրքական թեզերի արտահայտություն է:

Մեկ այլ հանգամանք. Փաշինյանի քաղաքական գործունեության բնութագրական կողմերից են շանտաժի դիմելը («ինձ չընտրեք, պատերազմ կլինի…», «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»), բացահայտ ստելը (Փաշինյանի ստերի մասին դիսերտացիաներ կարելի է գրել), բառային ագրեսիան, իր ընդդիմախոսներին վիրավորելը, փողոցային բառապաշարը, ձայնը գլուխը գցելը, նյարդային շարժումներ անելը, քաղաքական անպատասխանատվությունը: Առհասարակ, Փաշինյանի «աշխարհընկալմամբ»՝ ամեն ինչում միշտ մեղավոր են ուրիշները, բայց ոչ մի դեպքում ու երբեք՝ ինքը: Ինքը ոչնչի համար պատասխանատու չէ, բայց ամեն ինչից «հասկանում» է, գիտի՝ ինչպես ոչխար պահել, դպրոց կառուցել, պետություն ղեկավարել, անգլերենով մոշ աճեցնել, նույնիսկ՝ պատարագ մատուցել (մեղա՜…) և այդպես շարունակ:

Փաշինյանի համար պարտությունը հաղթանակ է, երկիրն ու ժողովրդին թշնամական հարձակման ու էքսպանսիայի ռիսկի տակ դնելը «խաղաղություն» է, թուրքական ու ադրբեջանական պահանջները կռացած կատարելը «ինքնիշխանություն» է:

Բայց ևս մեկ ու վերջին անգամ ընդգծենք. հարցը Փաշինյանն ու փաշինյանությունները չեն: Հարցն այն է, թե ինչ են կարծում, ինչպես են իրականությունն ընկալում մարդիկ:

Անկասկած, յուրաքանչյուրն ազատ է իր որոշման ու կողմնորոշման մեջ: Բայց առաջիկա ընտրությունը ճակատագրական է լինելու՝ ցանկացած պարագայում: Ուստի արժե մի քիչ ավելի երկար խորհել. իսկ ես ի՞նչ ընդհանուր բան ունեմ այս մարդու և նրա պատկերացումների, մոտեցումների հետ, նա ինձ (մեզ), իմ զավակներին, թոռներին դեպի ո՞ւր է ուզում տանել՝ Արցախն ուրանալուց ու հանձնելուց հետո, հազարավոր զինվորների մահվան մատնելուց հետո, Արարատն ուրանալուց հետո, Հայ եկեղեցու վրա հարձակվելով ու արժանավոր մարդկանց հետապնդելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

«Եռագլուխ հրե՞շ», թե՞ քառագլուխ հիբրիդային վիշապը. Արեգ Սավգուլյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026
Հաջորդ գրառումը

«Եռագլուխ հրե՞շ», թե՞ քառագլուխ հիբրիդային վիշապը. Արեգ Սավգուլյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական