Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նրանց քայլը դատապարտելի է եւ հակականոնական. Տեր Եզրաս արք. Ներսիսյան

28/11/2025
- Հոգևոր
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ Առաքելական Եկեղեցում վերջին օրերին ծագած լարվածությունը նոր փուլ է մտել այն բանից հետո, երբ մի խումբ եպիսկոպոսներ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ստորագրել հայտարարություն, որով պահանջում են Արշակ Սրբազանի եւ նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։

Թեմայի շուրջ «Իշխանություն» լրատվականը զրուցել է Կաթողիկոսի եղբոր, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի հետ։

Կաթողիկոսի հնարավոր հրաժարականի մասին լուրերն ու ակնարկները Եզրաս Սրբազանը բացարձակ անհիմն է համարում․ «Ո՞նց եք դա պատկերացնում, դուք չգիտե՞ք եկեղեցու կանոնադրությունը։ Ինչպես Արշակ Սրբազանն է ասել՝ կաթողիկոսի գահը ընծա՞ է, նվե՞ր է՝ վերցնես մեկին տաս։ Կաթողիկոսին եկեղեցական ժողովն է ընտրել, ընտրությունից հետո նա օծվել է, ձեռնադրվել է, ստացել է Ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը, ինչ է սա նշանակում»։ Դիտարկմանը՝ գուցե եկեղեցու ներսից եւ քաղաքական իշխանության կողմից եկող ճնշումների ներքո Կաթողիկոսը որոշի թողնել գահը, Եզրաս Սրբազանը շեշտում է՝ ինչ ուզում է թո՛ղ ասեն։ «Ինչ ուզում է թո՛ղ մտածեն, դա կաթողիկոսի որոշումն է, եւ նրա իշխանությունը»։

Նույնաբովանդակ հարցին՝ այս օրերին չի՞ զրուցել եղբոր հետ, Կաթողիկոսը չի՞ մտածում հեռանալու մասին, Եզրաս Սրբազանն ասաց․ «Հայոց հայրապետի պատասխանատվությանը որեւէ մեկը կասկածո՞ւմ է, եթե այդ, ապա արդեն տվյալ մարդկանց խնդիրն է»։ Քննչական կոմիտեն հաստատել է, որ Արշակ Սրբազանի առնչությամբ հրապարակված տեսանյութերը իրական են, սակայն Եզրաս Սրբազանը հրաժարվում է գնահատական տալ այդ փաստին․ «Ես չեմ ուզում մտնել մեկնաբանությունների մեջ։ Հիմա պահը չէ։ Մայր Աթոռը իր որոշումը կկայացնի, կմեկնաբանեմ»։

Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը հոգևոր արժեքների դեմ ուղղված գործընթաց է։ Եպիսկոպոսների հայտարարությունն իր էությամբ, ըստ Եզրաս Սրբազանի, հակասում է եկեղեցու կանոնադրությանը։

«Նրանց քայլը դատապարտելի է, եւ հակականոնական։ Եկեղեցու կանոններին պետք է մնալ հավատարիմ», -ասում է նա։ Եզրաս Սրբազանը համոզված է՝ եպիսկոպոսների գործողությունները չեն կարող որոշիչ դեր խաղալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման հարցում․ «Ոչ իհարկե, հայ եկեղեցին ունի կանոնական ձև՝ իր հոգևոր եւ ազգային եկեղեցական կյանքը կազմակերպելու, կառուցելու։ Հետևաբար

այս տասը եպիսկոպոսը չեն ներկայացնում հայ եկեղեցու ամբողջականությունը»։ Հարցին, թե ի՞նչ նկատի ունի «ամբողջականություն» ասելով, Եզրաս Սրբազանը պարզաբանում է․ «Եպիսկոպոս, աբեղա,

վարդապետ, քահանա, հասկանու՞մ եք»։

Նա ընդգծում է՝ այս եպիսկոպոսները պետք պատասխան տան իրենց քայլերի համար, չգիտի, թե ինչու են բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը։

«Իրենց պետք է մոտենալ եւ հարցնել՝ ինչո՞վ է պայմանավորված, որ թեքվել են Նիկոլ Փաշինյանի կողմը։ Թո՛ղ այդ եպիսկոպոսները մտածեն՝ հավատարի՞մ են մնացել իրենց կոչումին, ուխտին։ Սա հայ

առաքելական եկեղեցու դեմ գործընթաց է։ Նյութապաշտների, դավադիրների մոտեցումն է՝ հոգեւորը մերժելու»,-նշեց նա։

Լիա Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը չի գումարվել 5 եպիսկոպոսների բացակայության պատճառով. Մայր Աթոռ

Հաջորդ գրառումը

Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս չեմ տեսնում. Ալեն Սիմոնյանը՝ Նավասարդ Կճոյանի մասին

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուրբ Էջմիածին. հայոց պետականության հոգևոր մայրաքաղաքը. Տեր Եսայի ավագ քահանա Արթենյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Տեր Արարատ քահան Պողոսյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս չեմ տեսնում. Ալեն Սիմոնյանը՝ Նավասարդ Կճոյանի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական