Նյու Յորքում տղամարդը բաց ծովում անցկացրել է 4 ժամ։ Նրան հաջողվել է չխեդվել ու ողջ մնալ՝ շնորհիվ կոտրված լաստանավի։ Այս մասին գրում է «New York Post» պարբերականը։
Ըստ լրատվամիջոցի՝ 63-ամյա Դեն Հոյին լողալու ժամանակ քամին ափից բավական հեռու է տարել։ Տղամարդը ծովում ստիպված է եղել 4 ժամ անցկացնել։ Բարեբախտաբար, գտել է փրկվելու ձեւը․ լողալով հասել է կոտրված մի լաստանավի, դրանից փայտի կտոր վերցրել, վրան փաթաթել վերնաշապիկն ու օգնություն կանչել։ Բարեբախտաբար, նրան նկատել ու փրկել են այդ պահին նավով զբոսնող զբոսաշրջիկները։ Ս․Վ․