Լոռիում բացի պետական աջակցությունից, փրկարարների աշխաըտանքից, նաև մասնավոր անձինք են բարեգործություն անում։ Աննա Հովհաննիսյանը նրանցից մեկն է, որը գնացքով, մեքենայով, զիփլայնով սնունդ, դեղորայք է տեղափոխում այն հատվածներ, որտեղ մարդիկ են ապրում և վարարած գետի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել։
Աննան պատմեց, որ անգամ հղի կնոջ են զիփլայնով անց կացրել։
Նա պատմեց, որ գնացքով եկել են Ալավերդի, այժմ էլ պետք է Զիփլայնով փորձեն սնունդը գետի վրայով անց կացնել։
Կամչատկա կոչվող թաղամասը լրիվ կտրված է արտաքին աշխարհից։ Քարկոփ գյուղն ամբողջովին ավերվել է, ոչինչ չի մնացել այդ բնակավայրից։
Օգտատերը ներկայացրեց, որ սննդի, դեղորայքի անհրաժեշտություն կա։